Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով

Լուրեր

03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի և Աննա Գևորգյանի՝ պահանջելով հերքել իր և կնոջ՝ Աննա Հակոբյանի մասով տարածված «զրպարտություն համարվող տեղեկությունները»։ Մասնավորապես, վարչապետի համար հայցի հիմք է հանդիսացել «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 30-ին հրապարակված գրառումը, որտեղ ներկայացվել է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ «կեղծ տեղեկություններ»։

Նիկոլ Փաշինյանը դատարանից խնդրում է պարտավորեցնել Աննա Գևորգյանին իր ֆեյսբուքյան էջերում հրապարակային հերքում հրապարակել հետևյալ բովանդակությամբ։

«2026 թվականի սեպտեմբերի 30-ին ֆեյսբուքյան էջերիս միջոցով իմ՝ «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերի տնօրինող Աննա Գուրգենի Գևորգյանի կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածվել են վերջինիս ու Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, այդ թվում՝ հետևյալ փաստացի տվյալները․
«Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։ «Քանի նրանք ապրում էին նույն տանը Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։ «Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։ «Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։ «Եթե հիշում եք, 2018-2020 թթ․ Աննա Հակոբյանը հաճախ էր այցելում Շվեյցարիա։ Այցերը հիմնականում գաղտնի էին մնում, և անհայտ էր՝ ինչ նպատակով էր նա լինում այդ երկրում։ Շվեյցարիան աշխարհում հայտնի է իր բանկային գաղտնիքով։ Թալանչիների փողերը սովորաբար հանգրվանում են հենց այնտեղ։ ԿԲ-ի աշխատակիցներից մեկը մեզ ասաց․ «Եթե ուզում եք հասկանալ՝ ինչու է Աննա Հակոբյանը Շվեյցարիա գնում, նայեք դրամական հոսքերին»։ «Տարբերությունը հսկայական է։ Հետաքրքիր է, թե Աննա Հակոբյանը այս փողերի քանի՞ տոկոսի հետ կապ ունի»։

Հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ զրպարտում են Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»»։

Ֆեյսբուքյան էջի այս հրապարակումը հոկտեմբերի 5-ին արտատպել է «Իրավունք» թերթը․ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցից ևս նույն բովանդակությամբ հերքում է պահանջում։

Բացի այդ, Աննա Գևորգյանից ու «Իրավունք թերթ»-ից վարչապետը պահանջում է բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

Հայցադիմումը դատարան է ստացվել հոկտեմբերի 31-ին, իսկ նոյեմբերի 2-ին՝ մակագրվել Քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։

Ռոզա Վարդանյան