Հայաստանը Հնդկաստանն ու Իրանը պատրաստվում են եռակողմ հանդիպում անցկացնել

Լուրեր

04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանը և Իրանն այս շաբաթ Թեհրանում կանցկացնեն արտաքին գործերի նախարարության խորհրդակցություններ՝ «կապերը բարելավելու համար»։ Այն  կհետևի երկու երկրների ազգային անվտանգության խորհրդականների միջև շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցին, գրում է The Economic Times-ը։

Հնդկաստանի ԱԳՆ-ի պատվիրակությունը կմեկնի Իրանի մայրաքաղաք։ Ըստ պարբերականի՝ բանակցությունները կկենտրոնանան Չաբահար նավահանգստի գործունեւթյան խթանման  և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման, ինչպես նաև այլ հարցերի վրա։

Լրատվամիջոցը նշում է, որ սա կլինի երկու կողմերի միջև առաջին կառուցվածքային երկխոսությունը հունիսին Իրանի և ԱՄՆ-Իսրայելի միջև տեղի ունեցած ռազմական հակամարտությունից ի վեր։

Հնդկաստան-Իրան երկկողմ հանդիպումից հետո կկայանա Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հանդիպումը, որը մշակվել է վերջին մի քանի տարիների ընթացքում՝ Իրանի միջոցով Հնդկաստանի և Հայաստանի միջև կապ հաստատելու համար։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ այս հանդիպումը կարող է հնարավորություն լինել ծանոթանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված խաղաղության համաձայնագրին։

Շաբաթ օրը Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդական Աջիտ Դովալը և Իրանի  ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Ալի Լարիջանին հեռախոսազրույց են ունեցել։

Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության, անվտանգության և պաշտպանության կապերի ընդլայնումը, ինչպես նաև՝ Չաբահար նավահանգստի նախագծի զարգացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի