Թրամփը հայտնել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման մասին

Լուրեր

04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին կամ 9-ին եվրոպացի առաջնորդները կայցելեն Միացյալ Նահանգներ՝ քննարկելու ուկրաինական կարգավորումը, գրում է Current time-ը՝ CNN-ին հղումով։  Նա չի նշել, թե որ եվրոպացի առաջնորդներն են մեկնելու Վաշինգտոն։

Թրամփը նաև հայտնել է, որ առաջիկայում կխոսի  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Շատ շուտով։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Լսեք, մենք դա կանենք։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակը։ Մենք դա կանենք»,- ասել է նա։ Լույս օգոստոսի 7-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել էր ռեկորդային 818 ԱԹՍ-ներ և հրթիռներ:

«Ես հիացած չեմ այն բանից, ինչ այն կատարվում է այնտեղ»,- ասել է ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով հարվածը: «Ես հավատում եմ, որ մենք կլուծենք այդ խնդիրը: Բայց ես գոհ չեմ նրանցից: Ես գոհ չեմ այս պատերազմի հետ կապված ոչ մի բանից»,-ասել է Թրամփը։

Ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու ամսական երեխա։ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն ասել էր, որ սա առաջին դեպքն է, երբ ռուսական հարձակումը վնասել է կառավարական շենքը։

Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը դատապարտել է Ուկրաինայի կառավարության շենքի վրա ռուսական հարվածը։

«Պատմությունը ցույց է տալիս, որ նման գործողությունները կարող են հանգեցնել իրադարձությունների վերահսկողությունից դուրս գալուն։ Ահա թե ինչու նախագահ Թրամփը հանձնառու է դադարեցնել այս պատերազմը։ Այս հարձակումը ազդանշան չէր, որ Ռուսաստանը ցանկանում է դիվանագիտորեն ավարտել այս պատերազմը», – նշել  է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի