Չիկագոյում բողոքի ցույցեր են Թրամփի կողմից քաղաք Ազգային գվարդիա ուղարկելու ծրագրի դեմ

Լուրեր

04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Բոլորը

Իլինոյսի նահանգապետ Ջեյ Բի Փրիցկերը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը հրապարակել էր լուսանկար, որտեղ պատկերված էին Չիկագոյի վրայով թռչող ուղղաթիռներ, ետնամասում՝ կրակի բոցեր, իսկ ինքն՝ կովբոյի գլխարկով։ Լուսանկարի տակ Թրամփը գրել էր. «Սիրում եմ արտաքսման հոտը առավոտյան… Չիկագոն շուտով կհասկանա, թե ինչու է դա կոչվում ՊԱՏԵՐԱԶՄԻ նախարարություն»։

Նահանգապետը Թրամփի սպառնալիքը «ամերիկյան քաղաքի դեմ պատերազմ սկսելու» անվանել է «աննորմալ», փոխանցում է Euronews-ը։

Վաշինգտոնում և Չիկագոյում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի երթերի՝ դեմ լինելով Ազգային գվարդիայի և միգրացիոն ծառայության գործակալների ուղարկմանը դեմոկրատների ղեկավարած քաղաքներ։ Թրամփի հրամանով դաշնային իշխանությունները պատրաստվում են սկսել լայնածավալ գործողություն Չիկագոյում։ Այս որոշումը անհանգստություն է առաջացրել հատկապես այն բնակիչների շրջանում, որոնք տեղափոխվել են Լատինական Ամերիկայից։

Թրամփի ծրագրի մանրամասները դեռևս հստակ չեն, սակայն բողոքի ակցիաներն արագ տարածվում են նաև արվարձաններում։ Քաղաքների և նահանգների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստվում են «դատի տալ» Թրամփի վարչակազմին։

Ազգային գվարդիան և դաշնային գործակալները արդեն չորրորդ շաբաթն է՝ պարեկություն են իրականացնում մայրաքաղաքի փողոցներում։

Նախագահը վերջին ամիսներին հայտարարել էր, որ պետք է միջոցներ ձեռնարկել հանցավորության և անօթևանության դեմ պայքարելու համար, մինչդեռ քաղաքային իշխանությունները նշում են, որ բռնի հանցագործությունների մակարդակը այժմ ավելի ցածր է, քան Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։ Զինված մարդկանց ներկայությունը մայրաքաղաքի փողոցներում է՛լ ավելի է լարել մթնոլորտը և հանգեցրել բողոքների։

Թրամփը Վաշինգտոնի վրա կենտրոնացավ այն բանից հետո, երբ այս ամռանը Ազգային գվարդիա ուղարկեց Լոս Անջելես, որտեղ նրա վարչակազմը խստացրեց վերահսկողությունը միգրացիոն օրենսդրության պահպանման նկատմամբ։ Այնուհետև Սպիտակ տունը ուշադրությունը սևեռեց Վաշինգտոնի վրա, և Թրամփը սկսեց առաջ մղել հանցավորության դեմ պայքարի իր ծրագիրը, քանի որ քաղաքը ուղղակիորեն ենթարկվում է դաշնային կառավարությանը։

Թրամփի՝ Կոլումբիայի շրջանի վերաբերյալ արտակարգ կարգադրության գործողության ժամկետը լրանում է չորեքշաբթի։