Թրամփը եվրոպացիներին մեղադրել է ռուսական նավթի գնմամբ Ուկրաինայում «պատերազմը ֆինանսավորելու» մեջ

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ մեղադրել է նրանց Ուկրաինայում «պատերազմը ֆինանսավորելու» մեջ՝ ռուսական նավթ գնելու միջոցով, և կոչ արել նրանց կտրել Մոսկվային եկամտի այս աղբյուրից, ինչպես նաև ճնշում գործադրել Չինաստանի վրա այս հարցում։ Այս մասին հայտնում են Axios-ն ու CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

CNN-ը  նշում է, որ Թրամփի համապատասխան  մեկնաբանությունները հնչել են «կամավորների կոալիցիայի» բանակցությունների ժամանակ եվրոպական մի շարք երկրների մասնակցությամբ, որոնք մտադիր են շարունակել աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պաշտպանական պատերազմում, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Հաղորդագրության համաձայն՝ Թրամփին այս տեսակոնֆերանսին միանալու խնդրանքով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և այլ եվրոպացի առաջնորդներ։

Ինչպես հիշեցնում են Axios-ի լրագրողները, Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո եվրոպական երկրները կտրուկ կրճատել են Ռուսաստանից էներգակիրների գնումները։ Այնուամենայնիվ, ըստ լրատվամիջոցի Սպիտակ տան աղբյուրի, «մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը ԵՄ-ից ստացել է 1.1 միլիարդ եվրո վառելիքի վաճառքի համար»։

Գերմանական Bild-ը ևս գրում է նույն տեսազանգի մասին, որին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ ​​Ըստ այդմ, Թրամփի մեղադրանքներին ի պատասխան՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ պատերազմի սկսվելուց հետո ԵՄ երկրների կողմից ռուսական նավթի գնման ծավալը կտրուկ նվազել է։

«Այդ զրույցի ընթացքում Թրամփին հայտնել են, որ Ռուսաստանից նավթ են ներմուծում միայն Հունգարիան և Սլովակիան»,- նշում է  լրատվամիջոցը։ Միևնույն ժամանակ, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հանդիմանել է եվրոպական երկրներին, որ նրանք Հնդկաստանով շարունակում են ռուսական նավթ գնել։

Ինչպես նշում է Axios-ը, Դոնալդ Թրամփի հետ տեսակոնֆերանսից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակի խուսափել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ խաղաղ բանակցություններից, Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն՝ ԱՄՆ-ի հետ համակարգված։

Bild-ի տեղեկատության համաձայն՝ «երբ Թրամփը զրույցը շրջել է  դեպի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, մասնակիցները փորձել են  համաձայնության գալ ամերիկացի նախագահի հետ այս հարցում համատեղ գործողությունների շուրջ»։ «Եվրոպացիները առաջարկել են 48 ժամվա ընթացքում իրենց ներկայացուցիչներին ուղարկել Վաշինգտոն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու համար»։ Լրագրողները չեն կարողացել պարզել՝  արդյոք Թրամփը համաձայնել է այս առաջարկին։

Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 4-ին ևս կոչ էր արել խստացնել հակապատերազմական պատժամիջոցները։

«Նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը ) նաև ընդգծել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է տնտեսական ճնշում գործադրեն Չինաստանի վրա՝ նրա կողմից ռուսական ռազմական գործողությունները ֆինանսավորելու պատճառով», – Axios-ը  փոխանցում է իրենց աղբյուրի խոսքերը։

Միևնույն ժամանակ, նրանք ուշադրություն են հրավիրում այն ​​փաստի վրա, որ ԱՄՆ-ն ինքը դեռևս պատժամիջոցներ չի կիրառել Չինաստանի նկատմամբ, որը, ինչպես Հնդկաստանը, ռուսական նավթի խոշոր գնորդ է։

Axios-ի տվյալներով՝ եվրոպական երկրների կողմից ներկայումս պատրաստվող հաջորդ պատժամիջոցները ևս չեն ազդի Չինաստանի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի