Զելենսկին մանրամասնել է, թե ինչ բաղադրիչներ են ներառում 26 երկրների կողմից Ուկրաինային խոստացված անվտանգության երաշխիքները

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարություններն  այն մասին, որ իր և Ուկրաինայի ղեկավարի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ, որ, գիտեք, ուզում ես, որ հանդիպումը չկայանա, պետք է ինձ հրավիրել Մոսկվա։ Ռուսաստանը սկսել է խոսել հանդիպման մասին՝ դա արդեն վատ չէ։ Բայց մենք դեռ չենք տեսնում նրանց ցանկությունը՝ դադարեցնել պատերազմը», – ասել է Զելենսկին Փարիզում Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ Չինաստան կատարած այցի ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Զելենսկիի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում` նրան հրավիրելով ՌԴ մայրաքաղաք։

Զելենսկին նաև պատմել է, թե ինչ անվտանգության երաշխիքներ է այսպես կոչված «կամավորների կոալիցիան» համաձայնել տրամադրել Կիևին Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի դեպքում։

Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցող 26 երկրները խոսում են հետևյալ բաղադրիչների մասին.

Ուժեղ ուկրաինական բանակ, որի թվաքանակը ոչ մի կերպ չպետք է սահմանափակվի։

Ուկրաինայում զենքի արտադրության աճ, ինչպես նաև Միացյալ Նահանգներից զենքի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի գնման տարբեր ծրագրեր։

Արտասահմանյան զորքերի ներկայությունը Ուկրաինայի տարածքում։

Զելենսկին հավելել է, որ այդ ներկայությունը կլինի «ծովում, օդում և ցամաքում»։

Բաղադրիչներից է նաև այսպես կոչված «backstop»-ը կամ աջակցությունը Միացյալ Նահանգներից։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ դեռ պատրաստ չէ նկարագրել Վաշինգտոնի ներգրավվածության մանրամասները՝«չնայած տարրերն արդեն պարզ են»։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի