«East-West Residency» ծրագիրն արդեն բաց է Հայաստանում բնակվող արվեստագետների համար». Լիլիթ Մակունց

Լուրեր

14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
Բոլորը

Աշխատանքային թռուցկաժողովում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այսօր ներկայացրեց նախորդ շաբաթ իրականացրած բրյուսելյան այցի արդյունքը՝ նշելով, որ ունեցել է մի շարք կարևոր ու հետաքրքիր հանդիպումներ: Այդ թվում՝ հոկտեմբերի 17-ին Բրյուսելում մասնակցել է «East-West Residency» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Ծրագիրը ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» և «Ստեղծագործ Հայաստան» («Creative Armenia») հիմնադրամների համագործակցության արդյունքն է. փոխանցում է նախարարության լրատվական վարչությունը:

«Բրյուսելում մեկնարկած դրամաշնորհային ծրագրի շրջանակում առնվազն երկու արվեստագետ 2019 թվականին հնարավորություն կունենան մեկ ամիս այնտեղ ստեղծագործելու, փորձի փոխանակում իրականացնելու և տեղի արվեստագետների հետ շփվելու: Այս ամենի համար արվեստագետները որևէ գումար չեն վճարելու, բայց կան սկզբունքներ, որոնք պետք է պահպանեն»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Նրա տեղեկացմամբ՝ ծրագրին մասնակցելու համար հայտերի ընդունման մեկնարկը կտրվի դեկտեմբերի 17-ին: Ընտրության ընթացքում շեշտը դրվելու է ստեղծարար մոտեցման վրա:

«Ընտրությունը կատարելու են «Պողոսյան» և «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամների ներկայացուցիչները:

«ՀՀ մշակույթի նախարարությունը տրամադրում է պետական աջակցություն՝ ընդգծելով, որ այս ծրագիրը կարևոր է մեր պետության, ինչպես նաև հայ արվեստագետների համար: Նպատակ ունենք հետագայում ընդլայնելու ծրագիրը՝ պայմանավորված, իհարկե, արդյունքով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: