Բաքվից արձագանքել են Ադրբեջանում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանի հացադուլի մասին տեղեկություններին

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Այսօր տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ադրբեջանում ապօրինաբար ազատազրկման դատապարտված և Բաքվի բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը կրկին հացադուլ է հայտարարել։ X-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մինասյանը։

«Այսօր առավոտյան Բաքվից զանգահարել է բանտարկյալ Վիգեն Էուլջեքջյանը։ Նա արդեն 20 օր է, ինչ հացադուլ է անում։ Մենք շտապ դիմում ենք Ադրբեջանի առաջին տիկնոջը և Հայաստանի առաջին տիկնոջը՝ անհապաղ միջամտելու համար։ Նրա կյանքը վտանգված է, մարդկությունը պետք է հաղթի»,- գրել է Մինասյանը։

Ադրբեջանական իշխանամերձ APA և Report լրատվական գործակալությունները հայտնում են, թե հացադուլի մասին հայկական մամուլի կողմից տարածված տեղեկությունը, իբր, չի համապատասխանում իրականությանը, և հայ գերին ներկայում կրում է իր պատիժը։

Վիգեն Էուլջեքչյանը հացադուլ էր հայտարարել նաև այս տարի մայիսին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ 5 տարին հայ ռազմագերին անցկացնելու է բանտում, մնացյալ մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ Բաքուն շինծու քրեական գործ էր հարուցել Էուլջեքչյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով վարձկանության մեջ։

Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր 2020 թվականին՝ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց՝ Շուշիի մոտակայքում, մեկ այլ լիբանանահայի՝ Մարալ Նաջարյանի հետ։ Նրանք մեկնել էին Արցախ՝ իրերը Շուշիի հյուրանոցից վերցնելու համար։ Նրանց կանգնեցրել էին ադրբեջանական զինվորները և ավտոբուսով տեղափոխել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ գերիների, քաղաքացիական անձանց և զինվորների հետ։

Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թվականի մարտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի