Բաքվի դատարանում Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նախաքննական ցուցմունքներն են ներկայացվել

Լուրեր

20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
Բոլորը

Բաքվում Արցախի ղեկավարների և պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական նիստն է տեղի ունեցել՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողերի» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքին աջակցող դատախազները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախագահող դատավորը նախ հայտարարել է, որ հայ գերիներից Գարիկ Մարտիրոսյանին պետության հաշվին նոր պաշտպան է նշանակվել։ Մարիտիրոսյանը որևէ առարկություն չի ներկայացրել  դրա վերաբերյալ։

Դատավարությունը շարունակվել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նախաքննական ցուցմունքների, ինչպես նաև դրան վերաբերող նյութերի ընթերցմամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում նա հայտնել է, որ այն ժամանակահատվածում, երբ գումարտակի հրամանատար է եղել, իր պարտականությունն էր՝ պաշտպանել Մարտունու շրջանի 8 գյուղերը և մասնակցել ռազմական գործողություններին։

Նշվում է, թե դատարանում ներկայացված նյութերը, իբր, ապացուցում են, որ «չնայած Իշխանյանը պնդում է, որ կապ չի ունեցել  հանցավոր խմբի գործունեության հետ, համալսարանում սովորելու տարիներին նա միացել է ուսանողական միությանը և մասնակցել «Միացում» և «Կռունկ» կազմակերպությունների հանրահավաքներին, և մինչև 1992 թվականը զենքը ձեռքին ծառայել է Ստեփանակերտի և Մարտունու շրջանի դիրքերում, իսկ հետագայում մասնակցել է Ադրբեջանի դեմ պատերազմին»։

Այնուհետև ներկայացվել են Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերը, այդ թվում՝ նրա նախաքննական ցուցմունքները։ Նա նշել է, որ 1992 թվականի սեպտեմբերին սկսել է ծառայել Արցախի բանակի զինված կազմավորումներում՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, որից հետո զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ։ 2007 թվականի մայիսից մինչև 2012-ի նոյեմբերը Մնացականյանը կատարել է Արցախի ՊԲ-ի  շտաբի պետի պարտականությունները, 2012 թվականի նոյեմբերից մինչև 2015-ի հունիսը զբաղեցրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Թոշակի անցնելուց հետո նա ոչ մի տեղ չի աշխատել։

Այնուհետև ներկայացվել են Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի նախաքննական ցուցմունքները և դրան վերաբերող այլ փաստաթղթեր։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ նա, իբր, նշել է, որ 1992 թվականի դեկտեմբերից ի վեր որպես կամավոր մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ինչպես նաև 1994 թվականի մայիսից հետո, որպես զինծառայող զբաղեցնելով տարբեր, հիմնականում՝ ղեկավար պաշտոններ Արցախի ՊԲ-ում, մասնակցել է այլ զինված գործողությունների։

Նշվում է, թե քրեական գործի նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքներից և դրան առնչվող այլ փաստաթղթերի ուսումնասիրությունից, իբր, պարզ է դարձել, որ պատերազմի ընթացքում բոլոր հրամանները տվել են Սամվել Բաբայանն ու Վազգեն Սարգսյանը։

Զենքերն ու զինամթերքը, իբր, Արցախ են տարվել Հայաստանից։ Նշվում է, թե որոշումը՝ որ տարածքներում պետք է տեղադրվեն ականները, կայացրել է պաշտպանության բանակի հրամանատարությունը՝ հիմնվելով այդ տարածքում տեղակայված զորամասերի հրամանատարների զեկույցների և դիմումների վրա։ Մանուկյանը պնդել է, որ չգիտի՝ որտեղ են պահվում ականապատ դաշտերի քարտեզները։

Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի