Ռուսական հետք կա․ Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիի սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել

Լուրեր

04.11.2026 | 16:04
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Current time-ը։

«Կա կասկածյալի առաջին ցուցմունքը։ Քննչական գործողությունները շարունակվում են՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար»,- գրել է Զելենսկին։

Կասկածյալի անունը չի հրապարակվում։

Պարուբին սպանվել է Լվովում շաբաթ՝ օգոստոսի 30-ին։ ՌԲԿ-Ուկրաինայի տվյալներով՝ մարդասպանը ներկայացել է որպես առաքման ծառայության աշխատակից, հանցագործության վայրում հայտնաբերվել է յոթ պարկուճ։

Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է Խմելնիցկիի մարզում:

«Ես կասեմ միայն, որ հանցագործությունը մանրակրկիտ նախապատրաստվել է. ուսումնասիրվել է մահացածի տեղաշարժը, ուրվագծվել է երթուղին, մշակվել է փախուստի ծրագիրը»,- նշել է նա՝ հավելելով, որ ոստիկանությունը հետագայում կհրապարակի սպանության մանրամասները:

Ուկրաինայի ոստիկանությունն էլ հայտնում է, որ 36 ժամ է  պահանջվել նրա հետքը գտնելու և ձերբակալելու համար։

«Հավաքվել են անհրաժեշտ ապացույցները։ Մենք գիտենք, որ այս հանցագործությունը պատահական չէ, դրանում կա ռուսական հետք։ Բոլորը պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անդրեյ Պարուբին Գերագույն Ռադայի խոսնակն էր 2016 թվականի ապրիլի 14-ից մինչև 2019-ի օգոստոսի 28-ը։ 2019 թվականից հետո նա շարունակել է քաղաքական գործունեությունը որպես Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր։ Եվրամայդանի ժամանակ նա վրանային ճամբարի հրամանատարն էր և ղեկավարել է Մայդանի ինքնապաշտպանությունը: 2014 թվականի փետրվարի 27-ից օգոստոսի 7-ը նա զբաղեցրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

2014 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 23:20-ին, «Կիև» հյուրանոցի մոտակայքում անհայտ անձը նռնակ էր նետել մի խումբ պատգամավորների ոտքերի մոտ, այդ թվում՝ Անդրեյ Պարուբիի։ Պատգամավորները չէին տուժել։ 2015 թվականի փետրվարի 1-ին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտնել էր, որ այս գործով ձերբակալվել է երեք անձ, այդ թվում՝ կատարողը՝ Ռուսաստանի քաղաքացի։ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին  Պարուբիյը մեղադրել էր Կրեմլին մահափորձը կազմակերպելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի