ՌԴ նախագահը չի բացառում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման հնարավորությունը․ Պեսկով

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման նախապատրաստական փորձագիտական ​​աշխատանքը դեռևս «չի եռում», սակայն Ռուսաստանը պահպանում է իր հետաքրքրությունն ու պատրաստակամությունը նման բանակցությունների հարցում, գրում է Ինտերֆաքսը։

«Պուտինը չի բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, սակայն կարծում է, որ ամենաբարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լավ պատրաստված լինի, որպեսզի այն կարողանա ավարտին հասցնել այն աշխատանքը, որը նախ պետք է իրականացվի փորձագիտական ​​մակարդակով։ Մենք դեռ չենք կարող ասել, որ փորձագիտական ​​աշխատանքը եռում է, ցավոք՝ ոչ։ Մենք պահպանում ենք մեր հետաքրքրությունն ու պատրաստակամությունը նման բանակցությունների հարցում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա այսպես է մեկնաբանել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը, որը կասկած է հայտնել, որ Պուտինի և Զելենսկի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ։

«Մեր բոլոր դիրքորոշումները փոխանցվել են, հիմնական դրույթները (կարգավորման վերաբերյալ) գրավոր տեսքով  փոխանցվել են ուկրաինական կողմին։ Այո, անհրաժեշտ է հետագա քննարկում»,- հավելել է Պեսկովը։

Անցյալ շաբաթվա սկզբին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մշակվում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ծրագիրը: Կրեմլը, իր հերթին, միայն հայտարարել էր պատվիրակությունների մակարդակը բարձրացնելու պատրաստակամության մասին, սակայն գործնական քայլեր չէր արել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ ռուսները բացասական ազդանշաններ են տալիս հանդիպումների և հետագա զարգացումների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի