Վրաստանում 7 ՀԿ-ների բանկային հաշիվներ են սառեցվել. մեղադրում են բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ

Լուրեր

05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանը, Գլխավոր դատախազության պահանջով, սառեցրել է բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ մեղադրվող յոթ ոչ կառավարական կազմակերպությունների բանկային հաշիվները, գրում է Current time-ը։

Դատարանի որոշմամբ արգելափակվել են հետևյալ ՀԿ-ների հաշիվները՝ Քաղաքացիական հասարակության հիմնադրամ, Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերություն (ISFED), Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ (IDFI), Ժողովրդավարության պաշտպաններ, Վրացական ժողովրդավարության նախաձեռնություն (GDI), Սապարի, Սոցիալական արդարադատության կենտրոն։

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հաշիվների արգելափակումը կապված է սաբոտաժի, ծանրացուցիչ հանգամանքներում սաբոտաժի փորձի, օտարերկրյա կազմակերպության և օտարերկրյա կառույցների կողմից վերահսկվող կազմակերպության գործունեությանն օժանդակելու, ինչպես նաև երկրի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեության համար ֆինանսավորման մոբիլիզացման գործի քննության հետ։

Նշվում է, թե այս յոթ կազմակերպությունները ցուցարարների համար գնել են հատուկ գազային դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, դիմակներ, պղպեղի սփրեյ և այլ սարքավորումներ, որոնք ցուցարարներն ակտիվորեն օգտագործել են «ոստիկանության հետ բախումների ժամանակ»։ Բացի այդ, ՀԿ-ների ղեկավարները, Դատախազության պնդմամբ, «բացահայտորեն կոչ են արել հանրությանը անհնազանդություն և դիմադրություն ցուցաբերել, նրանց կազմակերպչական և ֆինանսական գործունեությունն ամբողջությամբ ուղղված է եղել բռնի գործողություններին մասնակցող անձանց և նրանց ընտանիքների անդամների ֆինանսական պաշտպանությանը»։

«Տուգանքները վճարվել են խախտողների օգտին, պաշտպանության ծախսերը հոգացել են, լուծվել են այլ անձնական և կազմակերպչական հարցեր։ Ձեռնարկված գործողությունների նպատակն էր, մի կողմից, խրախուսել անօրինական գործողություններին մասնակցող անձանց, մյուս կողմից՝ պաշտպանել այդ անձանց։ Վերջին հաշվով, համակարգված գործողությունները նպատակ ունեին թուլացնել իրավապահ մարմիններին և խաթարել նրանց բնականոն աշխատանքը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցնում են ԵՄ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը, ինչը լայնածավալ բողոքի ցույցեր առաջացրեց ամբողջ երկրում: Լեհաստանը, Գերմանիան և Ֆրանսիան դատապարտել են խաղաղ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ բռնությունը, ինչպես նաև քաղաքական գործիչների նկատմամբ սպառնալիքները:

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, պատժամիջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ բռնության համար պատասխանատուների նկատմամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի