Բուհերում թափուր տեղերը 5 անգամ պակաս են նախորդ տարվա համեմատ. Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

Բուհերում 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ կրճատվել է՝ նախորդ տարվա համեմատ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա փոխանցմամբ՝ եթե 2024 թվականին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա արդյունքներով՝ թափուր մնացած տեղերը 1174-ն են, անվճար կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը կազմել է 219։

Նախարարը նաև հայտնեց, որ միջին մասնագիտական կրթական ծրագրերի գերակա մասնագիտություններով ընդունվողների թիվն այս ուսումնական տարում գրեթե կրկնապատկվել է։

«Ընթացիկ տարում միջին մասնագիտական կրթական ծրագրերի գերակա համարվող 15 մասնագիտություններով միայն առաջին փուլի արդյունքում արդեն իսկ համապատասխան ուսումնական հաստատություններ է ընդունվել 825 դիմորդ՝ անցած տարվա ընդհանուր երկու փուլերի 717-ի փոխարեն։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ դիմորդների թիվը գրեթե կրկնապատկվում է, և սա այն դեպքում, երբ լրացուցիչ փուլը դեռևս ամփոփված չէ։ Սա նշանակում է, որ, օրինակ, միջին մասնագիտական կրթական ծրագրերով պետության քաղաքականությունն այս ուղղություններով կրթաթոշակի տրամադրմամբ իսկապես ունեցել է արձագանք, և դիմորդները դիմում ու սովորում են այս ուղղություններով»,- նշեց Անդրեասյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան