ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն Իրան են վերադարձել Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո

Լուրեր

04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի միջուկային գործակալության տեսուչները վերադարձել են Իրան՝ երկու ամիս առաջ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր միջուկային կենտրոններին ուղղված հարվածներից հետո առաջին անգամ, գրում է The National-ը։

Իրանը դադարեցրել էր համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո։ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին մեղադրում է հարվածները չդատապարտելու համար։

«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին թիմը վերադարձել է Իրան, և մենք պատրաստվում ենք վերսկսել աշխատանքը։ Ինչ վերաբերում է Իրանին, ինչպես գիտեք, կան բազմաթիվ օբյեկտներ։ Որոշները ենթարկվել են հարձակման, որոշները՝ ոչ»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

ԱՄՆ-ը միացել էր Իսրայելի պատերազմին Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների վրա հարձակումներով, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դրանք «ոչնչացվել են»։

«Այսպիսով, մենք քննարկում ենք, թե ինչպիսի գործնական մեթոդներ կարող են կիրառվել այնտեղ մեր աշխատանքի վերսկսումը դյուրացնելու համար»,- ասել է Գրոսին։

Այս ամսվա սկզբին գործակալության ղեկավարի տեղակալն առաջին անգամ այցելել էր Թեհրան՝ համագործակցության դադարեցումից հետո նոր համաձայնագրի հասնելու համար։ Թեհրանը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն Իսրայելին պատրվակ է տվել պատերազմ սկսելու համար, այն բանից հետո, երբ զեկույցում Թեհրանին մեղադրել էր հարստացված ուրան թաքցնելու մեջ։ Պատերազմի ավարտից հետո Իրանի խորհրդարանում ընդունվել է օրինագիծ, որը սահմանափակում է Թեհրանի համագործակցությունը վերահսկող մարմնի հետ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հարձակումներից հետո կոչ էր արել վերսկսել ստուգումները, որոնք Իրանը պարտավոր է թույլատրել՝ որպես Միջուկային զենքի չտարածման մասին համաշխարհային պայմանագրի կողմ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննադատության է ենթարկվել կոշտ գծի կողմնակիցների կողմից ՄԱԳԱՏԷ-ի արևմտյան տերությունների հետ բանակցությունները վերսկսելու համար։

Տեսուչների խմբի վերադարձի մասին հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Իրանի պաշտոնյաները Ժնևում հանդիպել են եվրոպական եռյակի՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ։ Երկրները, որոնք հայտնի են որպես E3, կոչ են արել Թեհրանին վերսկսել ստուգումները։

«Որոշվել է, որ երկու կողմերի միջև շփումները կշարունակվեն առաջիկա օրերին»,- բանակցությունների ավարտից հետո հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

Երեքշաբթի օրվա հանդիպումը եվրոպացի դիվանագետների հետ բանակցությունների երկրորդ փուլն էր 12-օրյա պատերազմի ավարտից հետո, որը խափանել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները։