Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
15.02.2026 | 11:10
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
15.02.2026 | 10:52
Եվրոպական 5 երկրներ ՌԴ-ին մեղադրել են Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման համար՝ Նավալնիի մահվան կապակցությամբ
15.02.2026 | 10:49
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 10:38
Վթարային ջրանջատում Կոտայքում
15.02.2026 | 10:13
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ Ճանապարհային դեպարտամնետ
14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը, որոնք միացվել են մեկ վարույթում։

Այս գործերից մեկով երրորդ նախագահին վերագրվում են որպես պաշտպանության նախարար պաշտոնավարելու տարիներին թույլ տրված ենթադրյալ չարաշահումներ։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է իր մտերիմներին, ենթականերին, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը։

Նշենք, որ այս գործի հարուցումից հետո Գլխավոր դատախազությունն իր պաշտոնական հայտարարություններում, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթներում, հայտնում էին, թե օտարվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնին պատկանող հողերը։ Սակայն Factor TV-ն պարզել էր, որ խոսքը ոչ թե պանթեոնին պատկանող, այլ դրան հարակից, իսկ որոշ հողերի դեպքում՝ պանթեոնից մի քանի կմ հեռավորության վրա՝ պանթեոնի հակառակ մայթին գտնվող հողերի մասին է։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2005 թվականի հունվարի 26-ին, Կառավարությունն ընդունել է որոշում, որով Պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը: Սահմանվել է նաև, որ հողամասերի օտարումից ստացված միջոցներն ուղղվելու են ՀՀ Պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին:

Այս հողատարածքների մեջ եղել է նաև այն հողատարածքը, որտեղ այժմ գորրծում է «Տոյոտա Երևան»-ը, և որի 30 %-ը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ հողատարածներն օտարելու ժամանակ  ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։

Գործով քննության ենթակա, օտարված հողատարածքներից երկուսը եղել է Սերժ Սարգսանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի անունով։ Ղազարյանը դրանք ապօրինի գույքի բռնագանձման, այսինքն՝ քաղաքացիական վարույթի շրջանակում վերադարձրել է պետությանը, սակայն այժմ քրեական գործի շրջանակում նույն հողատարածքները ՊՆ-ից գնելու համար մեղադրյալի կարգավիճակ ունի։

Սերժ Սարգսյանի վերաբերալ երկրորդ գործը վերաբերում է նրա՝ որպես վարչապետ պաշտոնավարելու շրջանին։ Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը գործարար Սիլվա Համբարձումյանից շուրջ 3 մլն դոլար կաշառք է վերցրել։ Սա նույն գործն է, որով Համբարձումյանից կաշառք ստանալու մեջ դեռևս 2019 թվականից մեղադրվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Քոչարյանը թեև կաշառքի մեղադրանքը չի ընդունել, համաձայնել է, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, իսկ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործը դեռևս դատարանում է։

Այն բանից հետո, երբ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերն ուղարկվել են դատարան ու մակագրվել դատավոր Արամ Գրիգորյանին, վերջինս քննության առարկա է դարձրել գործերը մեկ վարույթում միացնելու հարցը և որոշել միացնել դրանք։

Արաքս Մամուլյան