Շվեյցարիան չի ձերբակալի Պուտինին, եթե նա ժամանի Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունների

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Շվեյցարիան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անձեռնմխելիություն կտրամադրի Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից իր տարածքում հետապնդումից, եթե Մոսկվան և Կիևն այդ երկիրն ընտրեն բարձր մակարդակի բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պաշտոնյան այս հնարավորությունը բացատրել է անցյալ տարի հատուկ ստեղծված ընթացակարգով: Շվեյցարիայի կառավարությունը որոշել է չկատարել միջազգային ձերբակալման օրդերները, եթե մեղադրյալները երկիր են ժամանել խաղաղ բանակցությունների, այլ ոչ թե մասնավոր այցի համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև բանակցությունների նախապատրաստական աշխատանքներ է սկսել:

Ըստ աղբյուրների՝ հանդիպումը պետք է տեղի ունենա Եվրոպայում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է դրա համար ընտրել Շվեյցարիան։ Reuters-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Բուդապեշտում. Հունգարիան որոշել է դուրս գալ ՄՔԴ-ից և չի ճանաչում պետությունների ղեկավարների համար տրված դատարանի օրդերները: Որպես հանդիպման հավանական վայր՝ նշվում է նաև Հռոմը։

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Պուտինի ձերբակալության օրդեր է տվել 2023 թվականի մարտին: Նա մեղադրվում է Ուկրաինայից երեխաներին անօրինական կերպով արտաքսելու մեջ: Մոսկվան հերքում է ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքը և չի ճանաչում դատարանի օրինականությունը: