Զելենսկին Վաշինգտոն է ժամանել

Լուրեր

05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ուկրաինայի առաջնորդն այս մասին օգոստոսի 18-ի առավոտյան հայտարարել է իր տելեգրամյան ալիքում։

Ըստ Թրամփի ժամանակացույցի՝ նա նախ երկկողմ հանդիպում կունենա Զելենսկիի, ապա՝ եվրոպացի առաջնորդների հետ, գրում է Current time-ը։

Թրամփը Truth սոցիալական ցանցում գրել է, որ Զելենսկին «կարող է գրեթե անմիջապես ավարտել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա, կամ կարող է շարունակել պայքարը»։

«Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմի վերադարձ չկա, որն Օբամայի կողմից հանձնվեց (12 տարի առաջ՝ առանց մեկ կրակոցի), և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻԱՑՈՒՄ ՆԱՏՕ-ԻՆ։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Զելենսկին, իր հերթին, նշել է, որ Ուկրաինան ցանկանում է «արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը»։

«Եվ խաղաղությունը պետք է երկարատև լինի։ Ոչ թե ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինան ստիպված էր հրաժարվել Ղրիմից և արևելքի մի մասից՝ Դոնբասի մի մասից, և Պուտինն այն օգտագործեց որպես նոր հարձակման ցատկահարթակ։ Կամ երբ Ուկրաինային 1994 թվականին տրվեցին ենթադրյալ «անվտանգության երաշխիքներ», բայց դա չաշխատեց։ Իհարկե, այն ժամանակ չարժեր հրաժարվել Ղրիմից, ինչպես 2022 թվականից հետո ուկրաինացիները չհրաժարվեցին Կիևից, Օդեսայից, Խարկովից։ Ուկրաինացիները պայքարում են իրենց հողերի, իրենց անկախության համար։ Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, որն ինքն է սկսել»,- հայտարարել է նա։

Axios-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նախկինում հայտնել էր, որ Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Պուտինը պաշտոնապես չի հայտարարել նման հանդիպմանը մասնակցելու մտադրության մասին։

Կիևը, իր հերթին, ասում է, որ մտադիր չէ զորքերը դուրս բերել Դոնբասի՝ իր կողմից վերահսկվող տարածքներից, ինչը, ըստ աղբյուրների, Մոսկվայի կողմից խաղաղություն կնքելու հիմնական պայմաններից մեկն է։