ԱՄՆ-ում բացահայտել են Մելանյա Թրամփի` Պուտինին ուղղված նամակի բովանդակությունը. ինչ է խնդրել ԱՄՆ առաջին տիկինը

Լուրեր

05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում չի հիշատակվում Ուկրաինան: Դոնալդ Թրամփի կնոջ նամակի տեքստը, որը ԱՄՆ նախագահը փոխանցել է Պուտինին Ալյասկայում, հրապարակել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:

Ըստ տվյալների՝ ստանալով նամակը՝ ՌԴ նախագահն անմիջապես կարդացել է այն ամերիկյան և ռուսական պատվիրակությունների ներկայությամբ։

Նամակում ԱՄՆ առաջին տիկինը կոչ է անում պաշտպանել երեխաներին և ապագա սերունդներին ամբողջ աշխարհում:

«Այսօրվա աշխարհում որոշ երեխաներ ստիպված են իրենց մեջ կրել լուռ ծիծաղ, որը չի դիպչում շրջապատող խավարին, լուռ մարտահրավեր այն ուժերին, որոնք կարող են խլել նրանց ապագան: Պարոն Պուտին, հենց դուք կարող եք վերադարձնել նրանց մեղեդային ծիծաղը»,- գրել է Մելանյա Թրամփը։

Նրա խոսքով՝ Պուտինն ունակ է «գրչի մեկ հարվածով» պաշտպանել այդ երեխաների անմեղությունը. «Դուք ավելին կանեք, քան կծառայեք միայն Ռուսաստանին՝ կծառայեք ողջ մարդկությանը»:

Մինչ նամակի տեքստի հրապարակումը Reuters գործակալությունը հայտնել էր, որ խոսքը ուկրաինացի երեխաների տառապանքների մասին է։ Սակայն փաստաթղթի բնօրինակում ոչ Ուկրաինան, ոչ էլ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը ուղղակիորեն չեն հիշատակվում։