Հանրային «Չլսում»-ներ․ ինչ տեղի ունեցավ Քարաբերդի ոսկու հանքավայրի շուրջ քննարկման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 14:36
Տուապսեի նավթային տերմինալի հրդեհը երրորդ օրն է՝ շարունակվում է. այն սպառնում է վերածվել բնապահպանական աղետի
23.04.2026 | 14:32
Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել ․«Անկախ դիտորդ» դաշինքը դիմում է դատարան 
23.04.2026 | 14:32
Լամին Յամալը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 14:25
Դիլիջանում կասեցվել է լիմոնադի և շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը
23.04.2026 | 14:20
Դավիթ Նալբանդյան․ Դեռ վաղ է Ալկարասին ու Սիներին համեմատել «Մեծ եռյակի» հետ
23.04.2026 | 14:10
Փաշինյանը` Աննա Հակոբյանի հետ միավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 14:00
10 մլն դրամանոց ժամացույց, կանխիկ՝ 200 հազար դոլար, 100 մլն դրամ, 50 հազար եվրո, 6 անշարժ գույք․ Դավիթ Ղազինյանի հայտարարագիրը
23.04.2026 | 13:56
Չենք դարձնի միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը` Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:51
Պենտագոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կտևի առնվազն վեց ամիս
23.04.2026 | 13:46
Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ շրջեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:39
«Չելսին» հեռացրել է գլխավոր մարզիչին նշանակումից 4 ամիս անց
23.04.2026 | 13:35
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 4732.50 դոլար
23.04.2026 | 13:32
Չեմ պատկերացնում որևէ ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Քարաբերդում ոսկու հանքի շահագործման հարցի վերաբերյալ  շուրջ մեկ ժամ տևած քննարկումը լարված մթնոլորտում անցավ։ «ԶՈՎ-ԳՈՒԺ» ՍՊԸ-ն է մտադիր երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի արևելյան և արևմտյան հատվածներում՝ հետագա արդյունահանման նպատակով։ Ընկերության տնօրենի խոսքով՝ եկել են բնակիչներին պարզաբանելու այն հարցերը, որոնց պատասխանը նախորդ լսումներին չեն ունեցել։ 

Բնապահպան-ակտիվիստներն ու իրավապաշտպաններն էլ էին Քարաբերդ եկել՝ բնակիչներին ահազանգելու, թե ինչ ռիսկեր է պարունակում նոր հանքի շահագործումը։

Հանրային լսումն անցկացնող Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, չկարողանալով հանդարտեցնել իրավիճակը, ի վերջո, սկսեց հերթով ձայն տալ կարծիք արտահայտել ցանկացողներին։

Սակայն այս գործընթացը ևս խաղաղ չանցավ․ պարբերաբար վեճ էր ծավալվում հանքի շահագործմանը կողմ և դեմ արտահայտվողների միջև։ Բնապահպան-ակտիվիստները ևս իրենց դիրքորոշումն էին հայտնում հանքի շահագործման ընդլայնման վերաբերյալ։  

«ԶՈՎ-ԳՈՒԺ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հերքում է հանքավայրում ուրանի պաշարների առկայությունը, այնինչ իրավապաշտպաներն ու բնապահպանները հակառակն են պնդում։

Ըստ չեխական «Առնիկա» կազմակերպության հետազոտության՝ Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղի հարակից տարածքում մկնդեղի, կապարի և այլ ծանր մետաղների պարունակությունը բարձր է եղել՝ շատ դեպքերում գերազանցելով թույլատրելի ցուցանիշները։

Լսել հորդորող համայնքի ղեկավարը անսպասելի հայտարարեց լսումների ավարտի մասին՝ այդպես էլ բոլորին կարծիք արտահայտելու հնարավորություն չտալով։ Ապա նույն շենքում տեղի ունեցավ իրավապաշտպանների ասուլիսը, որոնք հայտարարեցին՝ հանրային լսումն անցկացվել է օրենքի խախտմամբ։ 

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ մինչև հանրային լսումները Քարաբերդում և համայնքում փորձում են բնակիչներին համոզել փոխել նախկինում իրենց արտահայտած դեմ դիրքորոշումը։

Իրավապաշտպանն ահազանգում է՝ Քարաբերդի հանքի ընդլայնումը ոչ միայն քարաբերդցիների և Փամբակ համայնքի բնակիչների համար է վտանգավոր, այլև ուղիղ ազդեցություն կարող է ունենալ Վանաձորի բնակչության առողջության վրա։

Համայնքի ղեկավարի կարծիքով՝ կայացած, իսկ իրավապաշտպանների խոսքով՝ տապալված հանրային լսման արձանագրություն պետք է կազմվի, տրամադրվի շահագրգիռ կողմերին, ապա Փամբակ համայնքի ավագանին  պետք է հայտնի իր դիրքորոշումը։

Լսումներից մեկ օր անց ի՞նչ արձանագրություն է կազմվել և արդյո՞ք բոլոր կարծիքներն են ներառված դրանում։ Այս հարցերի պատասխանն իմանալու համար փորձեցինք կապ հաստատել Փամբակ համայնքի ղեկավարի աշխատակազմ։ Համայնքապետարանից Factor TV-ին հայտնեցին, որ արձանագրությունը դեռևս չի կազմվել, նախատեսվում է օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կազմել այն և հրապարակել համայնքապետարանի պաշտոնական կայքում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան