ՀՀԿ-ն չի բացառում ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելը․ ԱԺ փոխնախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քյաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
Բոլորը

Այսօր կառավարությունը ընդունել է «Ծառուկյան» խմբակցության առաջարկությունը՝ Ընտրական օրենսգրքում խորհրդարան մտնող 4-րդ քաղաքական ուժի անցողիկ շեմը սահմանել նվազագույնը երկու տոկոս։ Ըստ պարոն Զեյնալյանի, այս դրույթը կարող է հեշտացնել բոլոր կուսակցությունների մուտքը խորհրդարան, ներառյալ Հանրապետականինը: «Պիտի կառավարությունը տրամադրված չլինի որևէ կուսակցության նկատմամբ և Հայաստանում քաղաքական ռասիզմը տեղ չունի»,- ասում է ՀՀ արդարադատության նախարարը։

Այնուամենայնիվ, նախարարը տրամաբանություն տեսնում է Հանրապետականի այն մտավախության մեջ, որ չորրորդ ուժի մուտքը խորհրդարան կվտանգի կայունությունը Հայաստանում․ «Այսպիսի փաստարկներ կան և դրանք անհիմն չեն, կայունությունը ևս իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկն է»։

Նախարարը Հայաստանում չի տեսնում միակուսակցական իշխանության վտանգ, ըստ նրա, հենց գործող Սահմանադրությունն է դա բացառում: «Վտանգավոր բան չկա էդտեղ, եթե չի ձևավորվում կոալիցիա, ապա մեկ կուսակցությունը ձևավորվում է գործադիր իշխանության մարմին»,- տեղեկացնում է Արտակ Զեյնալյանը։

Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը արդեն տեղյակ է, որ կառավարությունն ընդունել է 4-րդ քաղաքական ուժի խորհրդարան մտնելու նախնական շեմը 2 տոկոս սահմանելու մասին դրույթը։ Դա ոչինչ չի փոխում ընտրություններին մասնակցելու հակված կուսակցության ծրագրերում: «Հանրապետականը չի պատրաստվում պայքարել 2 տոկոսի, 5 տոկոսի, կամ չորրորդ ուժ լինելու համար։ Հանրապետականը եթե մասնակցի ընտրություններին, պետք է մասնակցի որպես լուրջ հավակնություններ ունեցող ընդդիմադիր ուժ»,- ասում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Պատգամավորը գիտի, որ 50 տոկոս քվե հավաքելու մասին Հանրապետականը պետք է մոռանա, քանի որ ռեյտինգի կորուստ կա։ «21-րդ դարում Հանրապետականը երբեք չի եղել ընդդիմություն և շատ դեպքերում և մարտավարությունն է նոր լինելու, և՛ աշխատանքն է նոր լինելու, և՛ գուցե թիմը նոր լինի»,- ազդարարում է ԱԺ փոխնախագահը։

Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ Հանրապետականը քաղաքական այլ ուժերի հետ դաշինքով կպայքարի խորհրդարան մտնելու համար՝ «քննարկման առարկա է»: «Եթե դաշինքներ լինեն, պետք է քննարկենք ինչի շուրջ ենք համախմբվում, ինչպես ենք համախմբվում, ինչ են տալիս էդ դաշինքները»,-ասում է պարոն Շարմազանովը։

Խորհրդարանի փոխնախագահը վստահեցնում է, որ Հանրապետականը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական հակակշիռը, երկրորդ այդպիսի ուժ այսօր Հայաստանում ուղղակի չկա, բոլորը բացահայտ կամ թաքուն ծափահարում են Նիկոլ Փաշինյանին․  «Ինձ կարո՞ղ եք ասել՝ ո՞վ ա ընդդիմություն՝ Բարգավա՞ճը, «Լու՞յսը», ո՞վ»։

Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ դեռ նույնիսկ որևէ ձևաչափով չեն քննարկել, թե ով է զբաղեցնելու Հանրապետականի նախընտրական ցուցակի առաջին համարը:

Մհեր Արշակյան