Միջանձնային վեճն ավարտվել է սպանությամբ․ մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

03.07.2026 | 15:32
Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի
03.07.2026 | 15:19
Գռեհիկ ռեպլիկներ են անում, պետք է կանխատեսեն, որ դա կարող է վերածվել ավելի մեծ բաների. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 15:10
Ընտրություններին մասնակցելու համար բնակության ցենզը հաստատվեց // Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահին. ԼՈՒՐԵՐ
03.07.2026 | 14:52
«Կիբեռմարտահրավեր»․ կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից
03.07.2026 | 14:37
Տիգրան Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:23
Մետրոպոլիտենի արդիականացման պրոցեսում կանգեր ենք ունենալու. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:15
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով
03.07.2026 | 14:07
Ալեն Սիմոնյանի վերջին խոսքը ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:59
Մոնակոյում ուկրաինացի գործարարի շենքի մուտքում պայթյունի գործով կասկածյալը Գերմանիայի բնակչուհի է
03.07.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի կադրերին ազատելո՞ւ եք աշխատանքից. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի աշխատակազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:43
Ծափահարություններ՝ Ալեն Սիմոնյանին․ Ռուբինյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց
03.07.2026 | 13:37
Ձերբակալվել է երկու անձ․ մարիխուանայի 30 փաթեթ է հայտնաբերվել
03.07.2026 | 13:23
Եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:15
Փաշինյանի անունը հեռացվել է Եկատերինբուրգում կայանալիք միջոցառման ելույթ ունեցողների ցանկից
03.07.2026 | 13:03
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելել, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ այլ տղամարդու` Հրազդանի Ջրառատ թաղամասի 28-ամյա բնակչի:

«Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկություններն իրացվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի գործընկերներ հետ:

Պարզվել է, որ գիշերվա ժամը 2.30-ի սահմաններում մահացած Արմեն Մ․-ն 41-ամյա ընկերոջ հետ գնացել է Հրազդանի կենտրոնում գործող մի խանութ, որտեղ եղել են` մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց տեղափոխված 28-ամյա ջրառատցին։ Խանութում միջանձնային վեճ է սկսվել։ Մահացածի և 28 տարեկան մի երիտասարդի միջև, որը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ է: Վեճը վերածվել է ծեծկռտուքի: Ներկաները հանդարտեցրել են նրանց և խանութից դուրս հանել:

Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որտեղ էլ Հրազդանի Կենտրոն թաղամասի 28-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված երեք տղամարդկանց: Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 4.20-ին դանակահարողը ներկայացել է Հրազդանի բաժին ու ձերբակալվել: Նա խոստովանել է արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։