Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում վերլուծել է Հայաստանի սահմանային անվտանգության խնդիրները, Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, գերիների վերադարձի գործընթացն ու ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։ 

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի տեղակալ, սահմանապահ զորքերի հրամանատար Դավիթ Սանամյանի պաշտոնանկությանը և ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ տարածք ներթափանցելու դեպքին, Տաթևիկ Հայրապետյանն ընդգծում է, որ միայն մեկ պաշտոնանկությունը բավարար չէ, քանի որ տեղի է ունեցել համակարգային լուրջ ձախողում.

«Պատասխանատուները մի քանիսն են… էդ մարդը մոտավորապես ըստ մամուլի մոտ հինգ օր էդ ատրճանակով, հանգիստ ման է եկել Հայաստանի գյուղերով ու ոչ մեկը, բացի համապատասխան էդ գերատեսչություններից, որոնք պետք ա փնտրեին, այնտեղ ոստիկանություն և այլն, ոչ մեկ չի նկատել… Երբ որ կոնկրետ անվտանգային լուրջ խնդիր կա, ազդակ կա դրա հետ կապված, գտնելը էդքան բարդանում ա ու իրավիճակը հասնում ա նման ցավալի միջադեպի… որտե՞ղ են սահմանապահները, որ բաց էին թողել, ընդեղ էդ մարդը մի քանի օր ման էր գալիս էդ ատրճանակով, որտե՞ղ են ոստիկանները, որտե՞ղ են էդ անվտանգային կառույցները, որոնք շատ ակտիվ օգտագործվում են երկրի ներսում իշխանությունների կողմից՝ սեփական իշխանության համար, ինչո՞ւ դրանք ընդհանրապես չեն կիրառվում պետության պաշտպանության հարցերում»։

Խոսելով հայ գերիների վերադարձի և ադրբեջանցի դիվերսանտի հետ հնարավոր փոխանակման մասին՝ փորձագետը նշում է, որ Հայաստանը չի օգտագործում միջազգային լծակները. «Գերիների հարցը պետք է լուծել ամերիկյան միջնորդության համատեքստում։ Ինձ համար դա ակնհայտ ճշմարտություն է։ Կա իրավիճակ, և մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահը տվել է էդ խոստումը, առնվազն մենք ունենք դա մեր ձեռքին, և մեկ տարի շարունակ դրա հետ կապված ես որևէ գործնական քայլ չեմ տեսնում։ Էդ խնդիրը կարելի է լուծել առանց մտածելու՝ ինչի հետ ում փոխանակել, որովհետև էդ խոստումը մեզ տրվել է։ Ես դա տեսնում եմ էդ տիրույթում»։

Ըստ նրա, Ադրբեջանն իր դիվերսանտներին օգտագործում է շանտաժի համար. «Երբ ինքը ուղարկում է դիվերսանտ, Ալիևը իրապես ամեն ջանք գործադրում է նրա վերադարձի համար: Միևնույն ժամանակ, իրենք իրենց ցանկացած զինվորի հետևից գնում են… Եվ էս իրավիճակում իրեն պետք է լինելու վերադարձնել, անկախ նրանից՝ էդ մարդը դիվերսանտ է, թե դեզերտիր է»։

Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Ալիևի ունեցած ելույթին՝ փորձագետը ահազանգում է նրա բացահայտ ծավալապաշտական նկրտումների մասին, որոնք ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը հաճախ անտեսում է. «Այդ ամբողջի կուլմինացիան եղավ Ալիևի վերջին ելույթը… որտեղ ինքը արեց փաստացի իր հստակ զավթողական էսպես ասած նպատակները ու առնվազն ֆանտազիաները արտահայտող հայտարարություն… հայտարարում էր՝ քաղաքականության մեջ էմոցիաներին տեղ չկա, եթե տրվեինք էմոցիաներին, այսօր Երևանի կենտրոնում երրորդ հաղթանակի կամարը կառուցված կլիներ»։

Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Հայրապետյանը որակում է որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ. «Առհասարակ թույլ տալ սա բերել օրակարգ՝ սա պետության ինքնիշխանության տեսանկյունից խայտառակ քայլ է… Ինձ համար սա Հայաստանի նվաստացման, Հայաստանի ստորացման հերթական քայլն է, որը Ադրբեջանն ուզում է ձեռնարկել»։

Եզրափակելով՝ Տաթևիկ Հայրապետյանը պնդում է, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն․ «Եթե Ադրբեջանը չի ուզում խաղաղություն… ապա էլ ո՞վ ա խաղաղության մեր գործընկերը», – հարցադրում է անում փորձագետը՝ հավելելով, որ իրական ապաշրջափակումն ու խաղաղությունը հակասում են Ադրբեջանի բռնապետական վարչակարգի պահպանման հիմնասյուներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան