Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով

Լուրեր

05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
Բոլորը

Իրանական կողմը հայտարարություն է տարածել Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի  և ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման մասին։ Նշվում է, որ քննարկվել են Թեհրան-Երևան հարաբերությունները, երկկողմ համագործակցության աճող միտումը երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, կողմերն ընդգծել են Իրանի և Հայաստանի ղեկավարների՝ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու վճռականությունը։

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև երկարատև և ամուր կապերին՝ Արաղչին ընդգծել է Իրանի մոտեցումը՝ փորձել ընդլայնել հարաբերությունները հարևանների հետ, մասնավորապես, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ բարեկամական և անընդհատ զարգացող հարաբերություններին և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցության ու հարաբերությունների ամրապնդումը համարում է տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և խաղաղության երաշխիք և տարածաշրջանի ժողովուրդների տնտեսական աճի ու բարգավաճման ապահովման գործոն, ասվում է հաղորդագրությունում։

Արարատ Միրզոյանը, գոհունակություն արտահայտելով Թեհրան կատարած այցի կապակցությամբ, ընդգծել է Իրան-Հայաստան հարաբերությունների ռազմավարական բնույթն ու Երևանի շարունակական հանձնառությունը Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում, նաև հույս հայտնել, որ Իրան-Հայաստան համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կխորացնի երկու երկրների միջև հարաբերությունները։

Իրանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են տնտեսական, քաղաքական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները։ Նրանք մտքեր են փոխանակել Կովկասում, Հարավային և Արևմտյան Ասիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Բացատրելով Իրանի դիրքորոշումները Կովկասում խաղաղության և կայունության կարևորության վերաբերյալ՝ Արաղչին գոհունակություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փոխգործակցության և հարաբերությունների շարունակական դրական միտումի կապակցությամբ ու հայտարարել Իրանի պատրաստակամության մասին՝ շարունակել բազմակողմ բանակցություններն ու համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով, խաղաղության գործընթացի կայունացմանը նպաստելու և տարածաշրջանային հաղորդակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար։

Արաղչին նաև ընդգծել է Կովկասյան տարածաշրջանի գործերին երրորդ կողմերի ներկայությունից և միջամտությունից բխող հետևանքներին և մտահոգություններին ուշադրություն դարձնելու կարևորությունը և տարածաշրջանում երկարատև խաղաղությունն ու կայունությունը համարել է, որ կախված է  տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային հարցերի լուծումից և արտատարածաշրջանային ուժերի միջամտությունների կանխարգելումից։

Արաղչին նաև հայ գործընկերոջը տեղեկացրել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումների մասին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն պաշտպանել է և կպաշտպանի իր շահերն ու ազգային անվտանգությունը, միևնույն ժամանակ, երբեք չի տատանվել օգտագործել դիվանագիտությունը՝ լարվածության սրումը կանխելու համար»,- ասել է նա։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների ու բազմակողմ ձևաչափերի շրջանակում կողմերի համակարգված գործողությունների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի