Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով նիստում «տուժողներն» ու նրանց իրավահաջորդներն են ցուցմունք տվել

Լուրեր

05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարցաքննությունից առաջ դատավոր Զեյնալ Աղաևը «տուժողներին» և նրանց իրավահաջորդներին, ովքեր առաջին անգամ են մասնակցել դատավարությանը, բացատրել է օրենքով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Մասնավորապես, դատարանում ցուցմունք տված «տուժող» Շամիստան Սադիխովի օրինական իրավահաջորդը՝ նրա հայր Աբդուլագա Սադիխովն ասել է, որ իր որդին մահացել է, իբր, հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից արձակված կրակի հետևանքով։

Ցուցմունք են տվել նաև այլ «տուժողներ»։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 12-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին տեղի ունեցած նախորդ նիստում կրկին, այսպես կոչված, «տուժողներն» էին ցուցմունք տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի