Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին քրվարույթներով վերականգնվել է ավելի քան 28 միլիարդ դրամի վնաս

Լուրեր

03.07.2026 | 19:00
Ասում էին՝ ԵՄ-ն հանձնեց Սյունիքը, Մակրոնը ծախեց ՀՀ-ն, մինչդեռ՝ Եվրոպան է ֆինանսավորում Հյուսիս-Հարավը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:47
4 նախագիծ, որ այդպես էլ մնաց 8-րդ գումարման ԱԺ-ի գզրոցում
03.07.2026 | 18:32
Պայթյունի ահազանգ՝ Վանաձորի գազալցակայաններից մեկում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած
03.07.2026 | 18:30
Մեկ բաժակ կաթի հետևում․ ինչպես է կառուցված Հայաստանի կաթնամթերքի ամենամեծ ֆերման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 18:26
Սոլակից «Շևրոլե» էր գողացել․ 22-ամյա կասկածյալը հայտնաբերվել է Մասիսում
03.07.2026 | 18:18
Բաքվում դատապարտված ռուսները կարող են փոխանակվել ՌԴ-ում դատապարտված ադրբեջանական սփյուռքի առաջնորդի հետ
03.07.2026 | 18:03
Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
03.07.2026 | 17:54
ԱՄՆ-ը զգուշացրել է Լեհաստանին, որը ՌԴ-ն ռազմական սադրանք է ծրագրում՝ ՆԱՏՕ-ին վճռականությունը ստուգելու համար․ ԶԼՄ-ներ
03.07.2026 | 17:43
Հայաստանցի բասկետբոլիստն ընտրվել է NBA G League International Draft-ում
03.07.2026 | 17:30
Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 17:18
Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 17:03
Մոլդովայի վարչապետն անսպասելի հրաժարական է տվել
03.07.2026 | 16:57
ՀՀ դրոշը՝ բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, պատգամավորները երդման նոր տեքստ ունեն
03.07.2026 | 16:45
Ես մասնակից չեմ եղել ծեծկռտուքին, բայց քննադատում եմ բռնությունը. Շենգավիթի թաղապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 16:34
Կապակցվածությունը կարող է օգնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովմանը․ Մարթա Կոս
Բոլորը

Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին քրեական վարույթներով վերականգնվել է 74 միլիոն 630 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 28 միլիարդ 645 միլիոն 988 հազար դրամի վնաս։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:

Այսպես.

Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի հունիսի 30-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 17,842,253,253 դրամ[1]:

2025 թվականի առաջին կիսամյակում, Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 10,803,735,661 դրամ:

2025 թվականի առաջին կիսամյակում, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանք է դրվել 509,997,000 դրամ արժողության գույքի վրա[2]:

2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 110,132,746 դրամ, 80,945 եվրո, 7,616,970 ԱՄՆ դոլար և 1,822,095 չեխական կրոն:

[1] Նշված թիվը ներառում է Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվից փոխանցված 9,425,523,000 դրամը և Դատախազության դեպոզիտային հաշվից փոխանցված 4,368,396,700 դրամը:

[2]Քննչական կոմիտեում վարվող վիճակագրությունը ներառում է ինչպես արգելադրված դրամական միջոցները, այնպես էլ այլ գույքային միջոցները»,- ասված է հաղորդագրությունում: