Արցախում անտառային տարածքներում լայնածավալ հրդեհներ են․ Ակնայում և Մարտակերտում ականներ են պայթել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Բոլորը

Արցախում անտառային հրդեհներ են բռնկվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին երեկոյան  Ակնայի և Մարտակերտի շրջանների անտառային տարածքներում բռնկված հրդեհը շարունակում է տարածվել։

Հրդեհը սկսվել է Աղդամի  մի քանի գյուղերից և տարածվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում։ Հրդեհն ընդգրկել է հսկայական տարածքներ՝ թփերի և չոր խոտի այրման պատճառով, ինչը նպաստել է հրդեհի արագ տարածմանը։ Կրակը մարելու համար  ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ջոկատները: 50 հոգուց բաղկացած խումբը, օգտագործելով հատուկ տեխնիկա, փորձում է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառ:

Նշվում է, որ հրդեհն ուղեկցվում է ականների պայթյուններով, ինչը զգալիորեն դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ԱԻՆ երկու ուղղաթիռ՝ հրդեհի ավելի լայն տարածումը կանխելու և մարման աշխատանքներն արագացնելու համար։ Նշվում է նաև, որ հրդեհի գոտիներում հայտնաբերվել է չպայթած զինամթերք։

Հավելենք, որ օրերս էլ Լաչինում էր անտառային հրդեհ բռնկվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի