Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

Հոկտեմբերի 5-ին Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, օտարերկրյա բեռնատար «Royad Məmmədov» նավը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի քաղաքացի՝ նավապետ Ռուստամ Հասանովը (ծնված 1974 թվականին)։ Ադրբեջանի մեկ այլ քաղաքացի՝ Մուհամմեդ Սուլեյմանզադեն (ծնված 2002 թվականին), անհետ կորել է։ Որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Նավի անձնակազմում ներառված Ադրբեջանի մյուս քաղաքացիները փրկվել են, նրանցից երեքը հոսպիտալացվել են։

Տեղի ունեցածի կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների և համապատասխան պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ, իրականացնում է համակարգման աշխատանքներ։ Բացի այդ, Բաքուն կոչ է անում Ադրբեջանի քաղաքացիներին՝ զերծ մնալ այն տարածաշրջաններ այցելելուց, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում և անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, ինչպես նաև այդ տարածքներով անցնող և վտանգավոր երթուղիներով երթևեկող տրանսպորտային միջոցներում, մասնավորապես, նավերում աշխատելուց։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի