Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներխուժած և ՀՀ քաղաքացուն հրազենով վիրավորած ադրբեջանցի զինծառայողը չպետք է արտահանձնվի կամ փոխանակվի, նա պետք է տասնամյակներով պատիժ կրի Հայաստանում։ Ազգային ժողովի լրագրողների հետ ճեպազրույցում նման դիրքորոշում հայտնեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. այդ մարդիկ, ովքեր հայ ընտանիքի վրա, քաղաքացիական անձանց վրա ձեռք են բարձրացնում, զենք են պահում, պետք է ենթարկվեն պատասխանատվության, պետք է գնան ԱԱԾ-ի «պադվալ», տասնամյակներով այնտեղ մնան։ ԱԱԾ-ի «պադվալը» այ տենց մարդկանց համար ա, ոչ թե հայ ազգի բարերարների համար ա ու ոչ թե իրենց ընդդիմադիր հակառակորդների համար ա»,- հայտարարեց Կարապետյանը՝ իշխանություններից պահանջելով հստակ քաղաքական հայտարարություն, որ ներխուժողը չի արտահանձնվելու Բաքվին։

Պատգամավորի համոզմամբ՝ տեղի ունեցածը անվտանգային կառույցների, առաջին հերթին՝ Պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ի բացահայտ անգործության հետևանք է։ Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը դեռ օրեր առաջ էր տեղեկացրել զինվորի անհետացման մասին, սակայն սահմանամերձ բնակավայրի բնակիչները չեն զգուշացվել, իսկ ակտիվ որոնողական աշխատանքներ չեն տարվել։

«Ինչպե՞ս է այդ զինվորը սահմանից 17 կմ խորացել ու հասել գյուղ։ Այսքան պետական համակարգ կա, պարգևավճարներ են ստանում, հարկատուները գումարներ են վճարում, բայց պետությունը չի կարողանում անվտանգության հարց լուծել, գյուղը պիտի չոբանի շո՞ւնը պաշտպանի»,- վրդովվեց ընդդիմադիր գործիչը։

Նարեկ Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա երկու օրվա ընթացքում խորհրդարանում նախաձեռնելու են քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ բանակում ինքնասպանության դեպքերի և սահմանային անվտանգության ճեղքումների, մասնավորապես՝ Շաքիի դեպքի հանգամանքները պարզելու համար։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունն այսօր ԱԺ-ում Եկեղեցու շուրջ քննարկումներ հրահրելով փորձում է շեղել հանրության ուշադրությունը Սյունիքում տեղի ունեցած լրջագույն անվտանգային ձախողումից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան