Մոսկվայում հեղեղներ են․ գիշերն ու առավոտյան մեկ ամսվա նորմայի չափով տեղումներ են գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
Բոլորը

Մոսկվայի որոշ շրջաններում գիշերը և առավոտյան մեկ ամսվա նորկայի չափով տեղումներ են գրանցվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքային տնտեսության համալիրի պաշտոնական տելեգրամ ալիքը, գրում է Lenta-ն։

Նշվում է, որ Զելենոգրադի վարչական շրջանի տարածքներում տեղացել է մինչև 91 միլիմետր տեղում, Հյուսիս-արևելյան շրջանում՝ մինչև 71 միլիմետր, իսկ Արևելյան և Հյուսիսային շրջաններում՝ համապատասխանաբար մինչև 50 և 47 միլիմետր տեղումներ, ամսական կլիմայական նորմայի  85 միլիմետրի դեպքում։ Օդերևութաբանները նշում են, որ վատ եղանակը կտևի մինչև օրվա վերջ։ Մասնագետները զգուշացնում են, որ հուլիսի 21-ին քամու ուժգնությունը կարող են հասնել վայրկյանում 15 մետրի։

«Մենք խնդրում ենք քաղաքի բնակիչներին զերծ մնալ վատ եղանակի ժամանակ դրսում գտնվելուց, լինել չափազանց զգույշ, չթաքնվել ծառերի տակ և չկայանել մեքենաները դրանց մոտ»,- նշել է գերատեսչությունը։

Հորդառատ անձրևների հետևանքով Մոսկվայում և Մոսկվայի մարզում ճանապարհներն ու ստորգետնյա անցումները  հեղեղվել են: Մոսկվայի մարզի Նարո-Ֆոմինսկի շրջանում կամուրջ է փլուզվել, որի հետևանքով մեկուսացել է երեք բնակավայր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի