Ռուսական հարվածների հետևանքով Կիևում վնասվել են բնակելի շենքեր, մետրոյի կայարանի մուտքը. զոհվել է մեկ մարդ, կան տուժածներ

Լուրեր

24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 21-ի գիշերը հարվածել են Ուկրաինային 426 ԱԹՍ-ով, 5 X-47 M2 «Կինժալ» աերոբալիստիկ հրթիռներով, 14 X-101 թևավոր հրթիռներով, 4 «Կալիբր» թևավոր հրթիռներով և 1 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռով: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, փոխանցում է Current time-ը։

Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ խոցվել կամ ճնշվել է 224 օդային հարձակման միջոց։ Գրանցվել է 23 հարվածային ԱԹՍ-ի հարված երեք վայրում, ինչպես նաև խոցված անօդաչու թռչող սարքերի անկումը 12 վայրում։

Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ Դարնիցկի շրջանում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքի և ոչ բնակելի շինության տանիքում, ինչպես նաև սուպերմարկետում։ Շևչենկովսկի շրջանում հրդեհվել է բնակելի շենք, բազմահարկ շենքի պատշգամբներ, Դնեպրովսկի շրջանում՝ առևտրի կենտրոններ, անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են մանկապարտեզի տարածքում, Սոլոմենսկի շրջանում հրդեհներ են տեղի ունեցել ոչ բնակելի շենքում և պահեստներում։

Բացի այդ, Կիևում վնասվել է մետրոյի «Լուկյանովսկայա» կայարանի մուտքը: Տեղական իշխանությունների տվյալներով՝ կայարանը փակ է, գնացքներն անցնում են առանց կանգառների: Մետրոյի մյուս կայարանները գործում են սովորական ռեժիմով:

Տկաչենկոյի տեղեկացմամբ՝ Կիևում մեկ մարդ է զոհվել։ Ուկրաինայի ոստիկանությունը հայտնում է քաղաքի Դարնիցկի և Շևչենկովսկի շրջաններում վեց տուժածի  մասին։

Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել, այդ թվում՝ 15-ամյա աղջիկ, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Հինգ տուժած հոսպիտալացվել է, երկուսին բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել»,  գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Իվանո-Ֆրանկովսկի երեք գյուղում վնասվել են ենթակառուցվածքները։ Քաղաքի քաղաքապետ Ռուսլան Մարցինկիվը հայտնել է, որ գյուղերից մեկի որոշ տներում պատուհաններ են կոտրվել։

«Կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ բոլորը ողջ են, թեթև վնասվածքներ են ստացել»,- նշել  է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի