Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Մոսկվայի վրա․ բնակելի շենքի տանիք է հրդեհվել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
Բոլորը

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը հուլիսի լույս 21-ի գիշերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող 15 ուկրաինական ԱԹՍ, հայտարարել է Մոսկվայի  քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Նոր Մոսկվայի Կիևյան բնակավայրի տարածքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ «լուրջ վնասներ կամ տուժածներ չկան»։

Baza տելեգրամ ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է Կիևյան բնակավայրում բազմահարկ շենքի տանիքին բռնկված հրդեհը։

Ռոսավիացիան էլ գիշերը սահմանափակումներ է մտցրել Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանների՝ Վնուկովոյի, Դոմոդեդովոյի, Շերեմետևոյի և Ժուկովսկիի աշխատանքում։ Սահմանափակումները գործել են շուրջ երեք ժամ, որից հետո դրանք վերացվել են։

Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել Նովոշախտինսկում, Շախտիում և Նովոչերկասկում, հայտնել է մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը։ Ընկած բեկորները մի քանի հրդեհների պատճառ են դարձել, այդ թվում՝ Կամենոլոմնի գյուղի երկաթուղային կայարանի շենքում։ 26 ուղևորատար գնացք ուշացել է, տեղեկացրել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 74 անօդաչու թռչող սարք, որոնցից 23-ը՝ Մոսկվայի մարզի տարածքում։

Վերջին օրերին ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն հարձակվում են Մոսկվայի վրա։ Հարձակումների ֆոնին՝  Ռոսավիացիան բազմիցս սահմանափակումներ է մտցրել Մոսկվայի օդանավակայանների աշխատանքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի