Իտալիայի դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Դիլիջանում հայ-իտալական միջազգային հյուրընկալության դպրոց բացելու նախաձեռնությանը

Լուրեր

03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
03.07.2026 | 20:30
Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
03.07.2026 | 20:27
Մոսկվայի դատարանը Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին դատապարտել է մինչև 20 տարվա ազատազրկման
03.07.2026 | 20:14
ՀՀ-ն և ԵՄ-ն քննարկել են մարդու իրավունքների, ընտրությունների և դատաիրավական բարեփոխումների հարցեր
03.07.2026 | 20:02
ՍԴ-ն հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Բոլորը

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսանդրո Ֆերանտին Իտալիայի դեսպանատանը հյուրընկալել է հեղինակավոր Apicius միջազգային հյուրընկալության դպրոցի ներկայացուցիչ Մասիմո Բոկուսին։ Վերջինս դեսպանատանը հյուրընկալվել է այս աշնանը Դիլիջանում բացվող Apicius Armenia նոր միջազգային հյուրընկալության դպրոցի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Իտալիայի և Հայաստանի միջև կրթական գերազանցության և մշակութային փոխանակման խթանման համատեղ հանձնառությունը: Դեսպան Ֆերանտին իր աջակցությունն է հայտնել Apicius Armenia-ի առաջիկա բացմանը, որը մշակվում է տեղական և միջազգային հաստատության հետ համագործակցությամբ՝ տարածաշրջան բերելու համաշխարհային մակարդակի հյուրընկալության և խոհարարական կրթություն:

«Apicius Armenia-ն ներկայացնում է մեր երկու երկրների միջև համագործակցության նոր և կարևոր գլուխ: Այս նախաձեռնությունը ոչ միայն ամրապնդում է կրթական և մշակութային կապերը, այլև հիմք է դնում նորարարության և մասնագիտական աճի համար՝ Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում: Մենք ուրախ ենք աջակցել մի նախագծի, որը արտացոլում է իտալական լավագույն փորձը՝ միաժամանակ արձագանքելով Հայաստանի դինամիկ ապագային», – նշել է դեսպան Ֆերանտին

Հյուրընկալության կառավարման, սննդի և գինու ուսումնասիրությունների մասնագիտացված միջազգային հյուրընկալության դպրոց Apicius Armenia-ն, շուտով կբացի իր դռները Դիլիջանում: Այն կծառայի որպես համանուն իտալական հանրահայտ կրթական հաստատության հայկական մասնաճյուղ:

Apicius Armenia-ն տարածաշրջանի ուսանողներին կառաջարկի հյուրընկալության կառավարման, խոհարարական արվեստի, գինու ուսումնասիրությունների և այլ ոլորտներում համաշխարհային ճանաչում ունեցող դասընթացների հնարավորություն՝ հիմնված Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Apicius դպրոցի ակադեմիական չափանիշների վրա:

Նախագիծը կնպաստի Հայաստանի՝ որպես կրթության, զբոսաշրջության և ներդրումների համար զարգացող ուղղության հեղինակության աճին, միաժամանակ պատրաստելով մասնագետների նոր սերունդ՝ համաշխարհային հյուրընկալության ոլորտում հաջողության հասնելու համար: