Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին

Լուրեր

22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկիի որդին՝ Մուտվալի Շիխլինսկին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հուլիսի 1-ին հոր՝ Շահին Շիխլինսկիի ձերբակալության ժամանակ նա մեքենայով վրաերթի է ենթարկել հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներից մեկին։ Շահին Շիխլինսկին վկա է 2001 և 2011 թվականներին կատարված սպանությունների և սպանության փորձերի հետ կապված քրեական գործով, նա այժմ թաքնվում է։

Ադրբեջանական ԶԼՄ-ները, ռուսական աղբյուրներին վկայակոչելով, նշում են, որ Մուտվալի Շիխլինսկին ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն, որը թույլ է տալիս կասկածյալին 48 ժամ կալանքի տակ պահել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խուզարկություններ են անցկացվելու նրա տանը։

Նշվում է, որ Մոսկվայում էլ Շահին Շիխլինսկիի դեմ գործ է հարուցվել, սակայն չի հաղորդվում, թե որ հոդվածով։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

Օրերս էլ,  ի դեպ, Մոսկվայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովն արտաքսվել էր Ռուսաստանից։ Ավելի վաղ նրան զրկել էին ՌԴ քաղաքացիությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի