Մոսկվայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից

Լուրեր

23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մոսկվայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար (Մոսկվայի մարզի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն հասարակական կազմակերպություն) Էլշան Իբրահիմովն արտաքսվել է Ռուսաստանից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նա նախօրեին երեկոյան Բաքու է մեկնել «Աէրոֆլոտ»-ի Մոսկվա-Բաքու չվերթով  Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից։

Ռուսական տելեգրամ ալիքները ևս հայտնում են, որ Իբրահիմովը արտաքսվել է ՌԴ-ից։ Ավելի վաղ էլ «Իզվեստիան» հրապարակել է Իբրահիմովի տեսանյութը օդանավակայանից։ Այնտեղ նա հրաժարվում էր մեկնաբանել Ռուսաստանից իր մեկնումը։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին հայտնի էր դարձել, որ Էլշան Իբրահիմովը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից։  ՌԲԿ-ն նշել  էր, որ  Իբրահիմովը հունիսի 18-ին զրկվել է ՌԴ  քաղաքացիությունից՝ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» համար։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր  ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովն էլ, որ այցով Բաքվում էր նաև հարաբերությունների կարգավորման նպատակով, ավարտել է իր այցը Ադրբեջան նախատեսվածից շուտ։

ՌԴ ուժայիններին մոտ կանգնած ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքը գրում է, որ Կուրենկովը Բաքվից Մոսկվա է վերադառնում ձեռնունայն։ Ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանական  կողմից անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի կողմից E 190 օդանավի ոչնչացման փաստի ճանաչման վերաբերյալ սկզբնապես առաջադրված պայմանները չեն ընդունվել։

Նշվում է, որ մինչ Կուրենկովը գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաքում, տեղի դատարանը մերժել է ռուս լրագրողների խափանման միջոցները փոխելու խնդրանքները։ Նրանք մնում են կալանքի տակ։ Հետևաբար, որևէ փոխանակման մասին այժմ խոսք լինել չի կարող։

«Նախարարը պաշտոնապես մասնակցել է արտակարգ իրավիճակների նախարարների նիստին, որը տեղի է ունեցել Բաքվում՝ նեղ շրջանակով: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կուրենկովը ենթադրում էր ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահի հետ, սակայն ռուսական կողմին հասկացրել են, որ ոչ պաշտոնական երկխոսություն չի լինի, և Ալեքսանդր Կուրենկովը ստիպված է եղել կրճատել Ադրբեջանի Հանրապետություն կատարած իր այցի տևողությունը»,-գրում է տելեգրամ ալիքը՝ հավելելով, որ 2024 թվականի դեկտեմբերին խոցված «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության օդանավի  հետ կապված իրավիճակում Բաքվին ակտիվորեն աջակցում է Ղազախստանի քաղաքական ղեկավարությանը՝ իր ադրբեջանցի գործընկերներին տրամադրելով օդանավի կործանման վերաբերյալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ Կուրենկովը Բաքվում բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի  արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի