Լարված հարաբերությունների ֆոնին՝ Ադրբեջանի և ՌԴ-ի ԱԻՆ ղեկավարները Բաքվում բանակցություններ են անցկացրել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը Բաքվում բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի իր պաշտոնակից Քյամալեդդին Հեյդարովի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը երկկողմ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի հետ։ Ռուսական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրան-Իսրայել վերջին հակամարտության ժամանակ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանումը կազմակերպելու համար»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Հաղորդվում է, որ նախարարները քննարկել են արտակարգ իրավիճակների ծառայությունների միջև երկկողմ գործընկերությունը և նշել Ադրբեջանի ներդրումը Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության զարգացման գործում, որի 58-րդ նիստը տեղի է ունենում Բաքվում։

«Այս ուղղությամբ համատեղ աշխատանքն ապացուցում է արտակարգ ծառայությունների գծով միջազգային համագործակցության մեջ փոխօգնության և փրկության ազնիվ գործի առաջնահերթության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Կուրենկովը Բաքու է ժամանել նախօրեին, երկու երկրների միջև լարված հարաբերությունների պայմաններում։ Ավելի վաղ ՌԴ ուժայիններին մոտ կանգված ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքի աղբյուրը հայտնել էր, որ Մոսկվայում պատրաստվել է պատվիրակություն, որը ոչ պաշտոնական այցով  կմեկնի Բաքու՝ երկու երկրների միջև հակամարտությունը  լուծելու նպատակով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կփոխանցվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, կարող է ձերբակալվածների «փոխանակման» առաջարկ արվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի