France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե իբր Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան․ «Արմենպրես»

Լուրեր

24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
Բոլորը

Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է վերջերս տարածված կեղծ լուրին այն մասին, թե Ֆրանսիան իբր գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում թղթակից Կատարինա Մաղշոն դը Աբղոն շեշտում է, որ դա կեղծ լուր է, որն արագորեն վիրուսային դարձավ սոցցանցերում։

«Հրապարակումն արվել է հունիսի 25-ին, և հենց նույն օրը սկսել է տարածվել։ Միայն X հարթակում այն դիտել են ավելի քան 2.1 միլիոն անգամ։ Հրապարակման մեջ ասվում էր, որ ֆրանսիական Orano ընկերությանը, որն աշխատում է միջուկային ոլորտում, անհրաժեշտ է եղել միջուկային թափոնների նոր պահեստ և իբր այդ պահեստը գտնվել է Հայաստանում։ Ավելին՝ նշվում է, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 1.6 միլիոն եվրոյի կասկածելի «նվիրատվություն» Ֆրանսիայից և դրա դիմաց հանձնել է տարածք ազգային պարկում։ Միջավայրը, բնակչության առողջությունը, իբր զոհաբերվել են շահույթի դիմաց։ Բացի այդ, տարածվում էր իբր «լրատվական» տեսանյութ՝ Courriere France 24 անունով մի լրատվամիջոցից։ Տեսանյութը ֆրանսերեն է, բայց խիստ ակցենտով և ակնհայտորեն չի համապատասխանում պրոֆեսիոնալ լրագրության ստանդարտներին։ Այսպես կոչված «լուրն» ակտիվորեն տարածվում էր X-ի ռուսամետ էջերով»,- նշել է նա։

Հեռուստահաղորդավարի հարցին, թե ինչպե՞ս է այդ կեղծ լուրը հայտնվել, թղթակիցը մանրամասնել է, որ առաջին հրապարակումը եղել է հունիսի 25-ին՝ ֆրանսալեզու մի կայքում՝ Courriere France 24 անվանումով։

«Այդ կայքին էին հղում անում X-ի բոլոր գրառումները, բայց այդ կայքը կեղծ է։ Դոմենի գրանցման տվյալներից երևում է, որ այն ստեղծվել է վերջերս՝ 2025 թվականի հունիսի 16-ին, այսինքն՝ ընդամենը 10 օր առաջ։ Կայքի IP հասցեն ցույց է տալիս, որ այն Ֆրանսիայում չի ստեղծվել, այլ՝ Պերուում։ TF1-ի գործընկերները կայքը ուսումնասիրել են արհեստական բանականության գործիքներով և պարզել, որ բոլոր տեքստերը գեներացվել են արհեստական բանականության միջոցով։ Կայքում բազմաթիվ անգամ օգտագործվել են հայտնի լրատվամիջոցների անուններ՝ այդ թվում France 24-ի։ Օրինակ՝ հրապարակել են պատկերը, որը իրականում պատրաստել էր հենց մեր՝ France 24-ի խմբագրությունը։ Հիմնականում բոլոր կեղծ հոդվածները ստորագրված են Ռոմեն Ֆակետի անունով՝ իրական ֆրանսիացի լրագրող, որը, ինչպես ինքն է հաստատել LinkedIn-ում, դարձել է անձնական տվյալների գողության զոհ։ Նրա անունը կեղծ կայքի կողմից օգտագործվել է առանց իր իմացության»,- ասել է Կատարինա Մաղշոն դը Աբղոն։

Նա անդրադարձել է նաև հարցին, թե ով է կանգնած այդ ապատեղեկատվական արշավի հետևում։

«Ինչպես նմանատիպ այլ դեպքերում, այստեղ ևս կան բոլոր նշանները, որ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է, որն օգտագործում է ռուսական քարոզչությանը բնորոշ մեթոդներ՝ կեղծ կայքերի ստեղծում, հայտնի կազմակերպությունների անունների օգտագործում՝ ստին հավաստիություն հաղորդելու նպատակով։ Օրինակ՝ «Green Armenia» ՀԿ-ի անվան տակ հանդես եկող կայքը, որտեղ հայտնվել էր այդ լուրը, կեղծ էր։ Իրական ՀԿ-ն գոյություն ունի, սակայն կեղծ կայքը ստեղծվել է հունիսի 18-ին՝ հենց «լուրերի» տարածման նախօրեին։ Իրական կայքի հասցեն է՝ green-armenia.org, իսկ կեղծինը՝ greenarmenia.org։ Փոքր տարբերություն, բայց էական։ Այն բանից հետո, երբ տեղեկությունը հայտնվեց այդ կեղծ կայքում, այն սկսեց լայն տարածում ստանալ X-ի ռուսամետ օգտատերերի կողմից։ Լուրն առաջ էին մղում դերակատարներ, որոնք կապ ունեն Ռուսաստանի կառավարության հետ։ Ի վերջո, ամենայն հավանականությամբ, այս արշավը համակարգվել է նաև Ադրբեջանի կողմից։ Ֆեյքը լայնորեն տարածվեց ադրբեջանական մեդիայում՝ հեռուստատեսությամբ և լրատվական գործակալություններով։ Եզրակացություն՝ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է, ուղղված թե՛ Փարիզի, թե՛ Հայաստանի դեմ»,- եզրափակել է France 24-ի թղթակիցը։