ՌԴ-ում չորս ադրբեջանցի գործարար է կալանավորվել

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները. Լենինգրադի մարզում կալանավորվել է չորս ադրբեջանցի ձեռնարկատեր՝ տեղի ոստիկանության ղեկավարությանը կաշառելու մեղադրանքով։ Ադրբեջանական լրատվամիջոցները, ռուսական աղբյուրներին վկայակոչելով, հայտնում են, որ գործողությունը սկսվել է Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի 128-րդ ոստիկանական բաժանմունքի պետ Սերգեյ Կորոտկովի ձերբակալությամբ: Անցյալ շաբաթ նրան ձերբակալել են ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։

Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ ոստիկանապետը մեղադրվում է ադրբեջանցի ձեռնարկատերերից առնվազն 3,7 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մեջ՝ «նրանց անօրինական գործարար գործունեության թողտվության դիմաց»։ Ձերբակալվել են նաև նույն շրջանի 87-րդ ոստիկանական վարչության պետ Ռոման Կամերզանովը և 97-րդ ոստիկանական վարչության պետ Ալեքսեյ Պերեմիբեդան։

Հետաքննությունը կարծում է, որ նրանք կաշառք են ստացել Լենինգրադի մարզում «անօրինական ձեռնարկատիրական գործունեությամբ» զբաղվող գործարարներից։

Տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանցի ձեռնարկատերերը մեղադրվում են «մաքսանենգ ալկոհոլի և ծխախոտի վաճառքի, ինչպես նաև անօրինական միգրանտներ հավաքագրելու» մեջ։ Ձերբակալված ադրբեջանցի գործարարներ Վյուսալ Օրուջովը, Իբադաթ Իսմայիլովը, Ասիֆ Ալլահվերդիևը և Արաստուն Թալիբովը մեղադրվում են ձերբակալված իրավապահ մարմինների աշխատակիցներին կաշառելու մեջ:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այս ձերբակալությունները Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարված իրավիճակի համատեքստում կարող են դիտարկվել որպես ադրբեջանական սփյուռքի վրա համակարգային ճնշման դրսևորում։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

Օրերս էլ, ի դեպ,  Մոսկվայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովն արտաքսվել էր Ռուսաստանից։

Բացի այդ, ՕՄՕՆ-ը Մոսկվայի շուկայում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ էր իրականացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի