Մակրոնը հայտարարել է՝ Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ Ֆրանսիայի կազմում

Լուրեր

24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Բոլորը

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։

Ինչպես հայտնում է Les Nouvelles Calédoniennes պորտալը, Նոր Կալեդոնիայից պատվիրակությունը և Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները հուլիսի 12-ին Փարիզում ստորագրել են համաձայնագիր՝ արտասահմանյան տարածքի ինստիտուցիոնալ կառուցվածքի վերաբերյալ՝ 10 օր տևած բանակցություններից հետո։

Աղբյուրը նշում է՝ համաձայնագիրը ենթադրում է տարածքի «մշտական» կարգավիճակի երաշխավորում։ Փաստաթղթում ներկայացված հիմնական դրույթներից են՝ Ֆրանսիայի սահմանադրության մեջ հիմնարար օրենքի ներառումը, կալեդոնական քաղաքացիության ձևավորումը՝ անբաժանելի Ֆրանսիայի քաղաքացիությունից, ընտրողների շրջանակի ընդլայնումը, խորհրդարանի կազմի փոփոխությունը, Նոր Կալեդոնիային հարկային և արտաքին հարաբերությունների որոշ իրավասությունների փոխանցումը։

Նշվում է, որ ինքնորոշման նոր հանրաքվեի գաղափարը հանվել է օրակարգից, իսկ նահանգային իշխանությունների ընտրությունները կարող են կայանալ 2026 թվականի մայիսին կամ հունիսին։ Politico եվրոպական պարբերականի տվյալներով՝ այս համաձայնագիրը ներառում է նաև Ֆրանսիայի պարտավորությունները՝ Նոր Կալեդոնիայի տնտեսական զարգացման աջակցման հարցում, և այն պետք է հաստատվի թե՛ կալեդոնացիների, թե՛ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից։

Վարչապետ Ֆրանսուա Բայրուն X-ում այս համաձայնագիրը կոչել է «պատմական»։ Նրա խոսքով՝ դրա շրջանակում ստեղծվել է «Նոր Կալեդոնիա պետություն»՝ որպես հանրապետության ազգային կառուցվածքի մաս, որն ամրագրվելու է Սահմանադրությամբ։

Հիշեցնենք՝ 2024 թվականի մայիսի 13-ին Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոն Նումեայում սկսված բողոքի ցույցերը, որոնք ուղղված էին ընտրողների ցուցակների ընդլայնման մասին ֆրանսիական օրինագծի դեմ, վերածվեցին անկարգությունների։ Ցուցարարները, որոնց շարքում շատերը անչափահասներ էին, թալանում և այրում էին խանութներ, դեղատներ և բենզալցակայաններ։ Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են հարյուրավոր տուժածների մասին, պաշտոնապես հայտարարվել է 13 զոհի մասին, որոնց թվում են երկու ժանդարմներ։

Անհանգստության պատճառը օրինագիծն էր, որն առաջարկում էր իրավունք տալ մասնակցելու տեղական ընտրություններին այն քաղաքացիներին, որոնք Նոր Կալեդոնիայում բնակվել են ավելի քան 10 տարի։ Մինչ այդ այդ իրավունքը ունեցել են միայն նրանք, ովքեր ընդգրկված էին ընտրողների ցուցակում 1998 թվականի Նումեայի համաձայնագրի ստորագրման պահին, որը նախատեսում էր տարածքի լայն ինքնավարություն, ինչպես նաև նրանց զավակները։ Դեմ են հանդես գալիս կղզու բնիկ կանակի ժողովուրդը (բնակչության 41,2%-ը), որը պնդում է, որ նոր ընտրողների հոսքը կնվազեցնի իրենց քաղաքական ազդեցությունը։

2024 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի այդ ժամանակվա վարչապետ Միշել Բարնիեն իր ծրագրային ելույթում հայտարարել է, որ վիճահարույց օրինագիծը չի ներկայացվի երկրի խորհրդարանի երկու պալատների քննարկմանը։