Թրամփը խոստացել է «ՌԴ-ի վերաբերյալ կարևոր հայտարարություն» անել

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները զենք կվաճառի ՆԱՏՕ-ին, որը դաշինքը հետագայում կմատակարարի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք զենք ենք ուղարկում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն վճարում է այդ զենքի համար 100%-ով։ Այսպիսով, մեր ուղարկած զենքը գնում է ՆԱՏՕ, իսկ ՆԱՏՕ-ն այդ զենքը մատակարարում է Ուկրաինային, և ՆԱՏՕ-ն վճարում է այդ զենքի համար»,- ասել է նա։

Թրամփը դա անվանել է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև ամերիկյան զենքի մատակարարման վերաբերյալ նոր գործարք։ Նա նշել է, որ այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել Հյուսիսատլանտյան դաշինքի՝ հունիսին կայացած գագաթնաժողովում։

«Մենք պլանավորում ենք Patriot-ներ ուղարկել ՆԱՏՕ, որից հետո ՆԱՏՕ-ն կբաշխի դրանք»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Մեկնաբանելով ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված իրավիճակը՝ Թրամփն ասել է, որ հիասթափված է Ռուսաստանից։ Նա նաև խոստացել է «Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն» անել երկուշաբթի՝ հուլիսի 14-ին։

«Կարծում եմ՝ երկուշաբթի ես կարևոր հայտարարություն կանեմ Ռուսաստանի վերաբերյալ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություններից։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կամ դաշինքի անդամները դեռևս չեն մեկնաբանել Դոնալդ Թրամփի՝ նոր համաձայնագրի վերաբերյալ մեկնաբանությունները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 10-ին X սոցիալական ցանցում գրել է, որ խոսել է Թրամփի հետ, և «կոչ է արել առաջնորդներին առաջ շարժվել, որպեսզի Ուկրաինան ստանա ավելի շատ զինամթերք և ՀՕՊ համակարգեր»:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հուլիսի 10-ին հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot համակարգեր և դրանք տրամադրել Ուկրաինային։ Մերցը նաև նշել է, որ ինքն արդեն խոսել է այս մասին Թրամփի հետ։

Այսօրվա դրությամբ՝ Վաշինգտոնը Կիևին զենք է մատակարարում անմիջականորեն՝ իր սեփական միջոցներով։ Reuters-ի հաշվարկներով՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ԱՄՆ Կոնգրեսը շուրջ 175 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար։

Հստակ չէ՝ Թրամփը նկատի ունի զենք գնել ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեի՞ց, թե՞ դաշինքի այլ երկրներից՝ նրանց ազգային բյուջեներից։ ՆԱՏՕ-ի կայքի համաձայն՝ նրա տարեկան բյուջեն կազմում է 4,6 միլիարդ եվրո։ Սա մի քանի անգամ պակաս է այն օգնությունից, որը դաշնակիցները տրամադրում են Ուկրաինային։

Օրինակ՝ Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում Ռյուտեն ասել է, որ 2025 թվականի սկզբից եվրոպական երկրները և Կանադան նախատեսում են Ուկրաինային հատկացնել 35 միլիարդ եվրո ռազմական օգնություն: 2024 թվականին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշնակիցները Կիևին խոստացել են տարեկան 40 միլիարդ եվրո: ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեի միջոցների զգալի մասը հենց Միացյալ Նահանգների գումարն է: Դաշինքի տվյալներով՝ ԱՄՆ-ի մասնաբաժինը ներկայում կազմում է 15.88%: Նույնքան է նաև Գերմանիայի դեպքում, սրանք երկու խոշորագույն դոնորներն են: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ունեն 10.19%, Իտալիան՝ 8.53%, Կանադան՝ 6.68% մասնաբաժին: Մյուս 26 երկրներից յուրաքանչյուրն ունի 5%-ից պակաս մասնաբաժին:

Բացի այդ, Reuters-ը, վկայակոչելով երկու անանուն տեղեկացված աղբյուրի, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով առաջին անգամ կկայացնի իր սեփական որոշումը Ուկրաինային զենք փոխանցելու վերաբերյալ։ Մինչ օրս Թրամփի վարչակազմը շարունակել է Ուկրաինային ռազմական մատակարարումները, որոնք հաստատվել էին նախագահ Բայդենի օրոք, բայց սեփական զենքի մատակարարումների վերաբերյալ որևէ նոր որոշում չի կայացվել։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ նոր ռազմական օգնության փաթեթը կարող է արժենալ մոտ 300 միլիոն դոլար և կարող է ներառել Patriot համակարգերի համար նախատեսված զենիթային հրթիռներ, ինչպես նաև «միջին հեռահարության հրթիռներ»։ Լրատվամիջոցի  փոխանցմամբ՝ Թրամփը որոշում կկայացնի Presidential Drawdown Authority-ի շրջանակում, որը նախագահական լիազորություն է առանց Կոնգրեսի հաստատման անհապաղ զենք փոխանցելու համար, և որն ակտիվորեն կիրառել է Ջո Բայդենը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի