Գալուզինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ներդրում ունենալ Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում

Լուրեր

25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
Բոլորը

Մոսկվան պատրաստ է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին  «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար  Միխայիլ Գալուզինը։

Նա ընդգծել է, որ դրան ուղղված շարժման հիմնական քայլերն ուրվագծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված 2020 և 2022 թվականների եռակողմ հայտարարություններում։

«Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում հետագա սահմանագծմամբ, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է հետագայում էլ իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այնպիսի ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար էլ»,- հայտարարել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ողջունել էր այդ բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի