Հռոմի պապը Զելենսկիին առաջարկել է Վատիկանում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ անցկացնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները։ Հանդիպումը տեղի է ունեցել Հռոմի մոտ գտնվող Կաստել Գանդոլֆոյի պապական նստավայրում, գրում է The Guardian-ը։

Վատիկանի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը «քննարկել են շարունակվող հակամարտությունը և արդար ու երկարատև խաղաղության հրատապ անհրաժեշտությունը»։

«Մտերիմ զրույցի ընթացքում վերահաստատվել է երկխոսության կարևորությունը՝ որպես թշնամական գործողությունների դադարեցման նախընտրելի միջոց։ Սուրբ Հայրը ցավակցություն է հայտնել զոհերի համար և վերահաստատել իր աղոթքներն ու մտերմությունը ուկրաինացի ժողովրդի հետ՝ կոչ անելով գործադրել բոլոր ջանքերը՝ գերիներին ազատ արձակելու և համատեղ լուծումներ գտնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հռոմի պապը «վերահաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին Վատիկանում բանակցությունների համար ընդունելու պատրաստակամությունը»։

Ռուսաստանը նախկինում մերժել էր այս առաջարկը, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ենթադրություն էր հայտնել, որ երկու ուղղափառ քրիստոնյա երկրների համար նպատակահարմար չի լինի այնտեղ բանակցություններ վարել։

Վլադիմիր Զելենսկին էլ ասել է, որ Հռոմի պապի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցը և Վատիկանին խաղաղ կարգավորմանը ներգրավելու հնարավորությունը։

«Շատ շնորհակալ եմ այս հանդիպման համար, այն բանի համար, որ նա ընդունեց մեզ և, իհարկե, նրա օգնության համար՝ թե՛ հոգևոր, թե՛ գործնական՝ Ռուսաստանի կողմից առևանգված մեր երեխաների վերադարձի հարցում։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և շատ հույս ունենք, որ Վատիկանը կարող է օգնել երկխոսության համար տարածք ստեղծելու հարցում, որը կհանգեցնի այս պատերազմի ավարտին»,- ասել է նա։

Հավելենք, որ Զելենսկին Հռոմ է ժամանել հուլիսի 9-ին՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին։ Զելենսկիին ընդունելու է նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան։ Բացի այդ, նախատեսվում է նրա հանդիպումը Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի