Ինչ է հայտարարագրել անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր Արթուր Սարգսյանը

Լուրեր

14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
14.05.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:53
Մեսիի դուբլը «Ինտեր Մայամիին» հաղթանակ է պարգևել գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 10:50
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են․ կան ձերբակալվածներ
14.05.2026 | 10:47
Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին
14.05.2026 | 10:44
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսները ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 2024 թվականին ստացել է 13․4 մլն դրամ եկամուտ, որից Ազգային ժողովից աշխատավարձը կազմել է 9 մլն դրամ, ՊԵԿ-ից հիփոթեքի եկամտահարկի վերադարձը՝ 1․9 մլն դրամ, «Ակբա բանկից» այլ եկամուտ՝ 2․3 մլն դրամ և 284 դոլար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Սարգսյանը 2023-ին Աշոտ Օրդուխանյանին 15․5 մլն դրամ փոխառություն էր տվել, որից 500 հազար դրամն անցած տարի ետ է ստացել։ Միաժամանակ, Սարգսյանն ինքն ստացել է 15 մլն դրամ փոխառություն՝ անտոկոս։ Թե ով է պատգամավորին նման պարտք տվել, հայտարարագրերում այդ տեղեկությունը հրապարակային չէ։

2024-ի տարեվերջին Սարգսյանը բանկային հաշիվներին ունեցել է մոտ 10 մլն դրամ և 4716 դոլար, կանխիկ՝ 11 մլն դրամ։ Հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը 2024-ի տարեվերջին կազմել է 49 հազար դոլար։

Նա ունի 2 բնակարան Երևանում, որոնցից մեկը Կենտրոնում համատեղ է, գնվել է 2022-ին «Գեվարգ» ՍՊԸ-ից՝ 28․3 մլն դրամով։ Պատգամավորը նաև միանձնյա ունի հասարակական ու արտադրական մեկական շինություն Սիսիանում։
Սարգսյանը վարում է 2019-ին գնված նույն տարվա արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։

Պատգամավորի կինը՝ Շուշան Հովհաննիսյանը, բացի Երևանում համատեղ բնակարանից, միանձնյա ունի 6 կտոր հողամաս Սյունիքի Վաղատին համայնքում, որոնք բոլորն էլ գնել է նույն օրը՝ 2011 թվականին։

Նա 508 դոլար և 411 հազար դրամ ավանդներ ունի ԱՄԻՕ բանկում, որտեղից էլ գոյացել է Հովհաննիսյանի միակ եկամուտը՝ 12 հազար դրամ։ Բանկային հաշիվներին պատգամավորի կինն ունեցել է մոտ 25 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

Ամուսինները չեն հայտարարագրել իրենց մասնակցությունն ընտանեկան բիզնեսում․ Շուշան Հովհաննիսյանը 41% բաժնետեր է «Լասա Եղբայրներ» ՍՊԸ-ում, որի 29%-ի բաժնետերը պատգամավորի հայրն է՝ Լավրենտ Սարգսյանը։ Ընկերությունը զբաղվել է մանրածախ առևտրով, ըստ ՊԵԿ-ի՝ ներկայում գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ԱԺ իշխող խմբակցությունը բավարարեց ՀՀ դատախազի միջնորդությունները Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ։

Գայանե Խաչատրյան