Իրանն ուսումնասիրում է միջուկային բանակցությունները շարունակելու վերաբերյալ ԱՄՆ-ի դիմումը

Լուրեր

10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է ԱՄՆ-ի դիմումը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու վերաբերյալ։ Այս մասին իրանական լրատվամիջոցներին հայտնել են աղբյուրները, գրում է Mehr-ը։

Նշվում է, որ Իրանի միջուկային կարողությունները կանգնեցնելու հարցում անհաջողությունից հետո, ԱՄՆ պաշտոնյաները խնդրել են շարունակել բանակցությունները Իրանի հետ տարբեր երկրների միջնորդների միջոցով։

Ըստ լրատվամիջոցի՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը մտորում է ԱՄՆ-ի պնդումների անհրաժեշտության և հիմնավորվածության, ինչպես նաև պատժամիջոցները վերացնելու, ուրանի հարստացման մակարդակը որոշելու և պարտադրված 12-օրյա պատերազմի համար փոխհատուցում ստանալու համար նոր բանակցությունների անցկացման շուրջ։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ավելի վաղ անդրադառնալով Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցություններին, ասել էր. «Մենք որևէ խնդիր չունենք բանակցությունների հետ կապված։ Սակայն սիոնիստական ​​ռեժիմի կողմից տարածաշրջանին և մեր երկրին հասցված աղետներն իրավիճակը դարձրել են կրիտիկական»։

Փեզեշքիանը պայմաններ էր առաջադրել երկխոսության վերսկսման համար։

«Մենք հույս ունենք, որ այս ճգնաժամը հաղթահարելուց հետո կրկին կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Իհարկե, սա պահանջում է մեկ պայման՝ վստահություն երկխոսության գործընթացի նկատմամբ։ Երկխոսության ընթացքում սիոնիստական ​​ռեժիմին չպետք է թույլատրվի կրկին հարձակվել և պատերազմի կրակը վառել»,- հայտարարել էր Իրանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի