Ինչու են հիմա ապամոնտաժվում Աբովյան փողոցի ինքնակամ շինությունները. քաղաքապետարանի մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չորս ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում, որոնք ժամանակին կառուցվել են Երևան համայնքին պատկանող հողամասի վրա», – Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետ Ավետիք Բաբայանը՝ անդրադառնալով Աբովյան փողոցում իրականացվող աշխատանքներին։ 

Քաղաքապետարանի պաշտոնյայից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ են հենց հիմա քանդման աշխատանքներ իրականացվում և արդյո՞ք նոր են իմացել, որ շինությունները ինքնակամ են։ 

«Քանի որ ինքնակամ շինությունների ծավալը մեծ է, ըստ հերթականության բոլորը ապամոնտաժելով գնում ենք առաջ։ Տնտեսվարողներին առանձնապես չենք ծանուցել, yerevan.am կայքում տեղադրված է, համարում եմ, որ տնտեսվարողն արդեն ծանուցված է»,- ասաց Բաբայանը։ 

Երևանի քաղաքապետի որոշման մեջ նշված է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցի 1/3 հասցեում (Աբովյան փողոց և Հյուսիսային պողոտա հատման մասում՝ Աբովյան փողոցի կողմից) գտնվող, Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ կառուցվել են շինություններ, որով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը: 

«Նշված շինությունները կառուցվել են առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի հնարավոր չէ վստահ լինել և կարճ ժամանակում պարզել, արդյոք դրանց կառուցման ընթացքում պահպանվել են անհրաժեշտ քաղաքաշինական և անվտանգության նորմերը, ուստի շինությունները կարող են վտանգ ներկայացնել անձանց կյանքին և առողջությանը, այսինքն՝ վարչական ակտն ընդունելու հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացմանը», – գրված է քաղաքապետի համապատասխան որոշման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան