Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, նրանց թվում 28 երեխա կա

Լուրեր

10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
Բոլորը

ԱՄՆ Տեխաս նահանգում աղետալի ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 82-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, գրում է CNN-ը։

Կանխատեսվում է, որ Քեր շրջանում, որտեղ գտնվում է «Քեմփ Միստիկ» ճամբարը, նոր անձրևները կհեղեղեն ջրային ուղիները, պաշտոնյաները զգուշացնում են հնարավոր հետևանքների մասին։ Նշվում է, որ անցած հանգստյան օրերին ջրհեղեղների հետևանքով Քեր շրջանից առնվազն 28 երեխա է զոհվել, 10 աղջիկ և մեկ խորհրդատու «Քեմփ Միստիկ» ճամբարից  դեռևս անհետ կորած են համարվում։

Քեր շրջանի պաշտոնյաները նախկինում քննարկել են ջրհեղեղի մասին նախազգուշացնող ազդանշաններ տեղադրելու հարցը, սակայն այդ ծրագիրը չի իրականացել։ Չնայած Ազգային օդերևութաբանական ծառայությունը փոթորկից առաջ մի քանի նախազգուշացումներ է տվել, հարցեր են առաջացել աղետի ժամանակ բնակիչներին հասնելու կարողության վերաբերյալ։

Եվս 6 մարդ զոհվել է Թրևիս շրջանում, 3-ը՝ Բըրնեթ շրջանում, 2-ական՝ Ուիլյամսոնի և Քենդալի շրջաններում, և 1-ը՝ Թոմ Գրին շրջանում։

Գվադելուպե գետը վերջին անգամ այն ​​հեղեղվել է 1987 թվականին, սակայն ավելի փոքր մասշտաբով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դաշնային օգնություն ցուցաբերել տուժածներին: Նա նշել է, որ ուրբաթ օրը նախատեսում է այցելել Տեխաս։

Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտն արտակարգ դրության մասին հայտարարություն է ստորագրելով՝ ասելով, որ նահանգի փրկարարական գործողությունների համար նախատեսված ռեսուրսները կլինեն «անսահմանափակ»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի