Կայացել է Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Լուրեր

10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
Բոլորը

Նորարարության հայկական hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստով տրվել է հիմնադրամի պաշտոնական գործարկման և կազմակերպչական աշխատանքների մեկնարկը․ հայտ։նում են  ՀՀ ԱԺ-ից

Հիմնադրամը ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում՝ համաձայն վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի որոշման՝ գիտության, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև ասոցիացիաների մասնակցությամբ։

Հիմնադրամի առաքելությունն է խթանել գիտական, տեխնոլոգիական և նորարարական ներուժի զարգացումը՝ որպես Հայաստանի տնտեսական առաջընթացի, արդյունաբերական վերազինման և գլոբալ մրցունակության հիմնաքար։

Հիմնադրամը գործելու է որպես կապող օղակ կառավարության, գիտության, կրթության, արդյունաբերության և միջազգային գործընկերների միջև՝ նպատակ ունենալով.

  • Աջակցել գիտահետազոտական և տեխնոլոգիական ռազմավարական ծրագրերի մշակմանը,
  • Մշակել պետություն-մասնավոր ներդրումային ծրագրեր,
  • Ներգրավել տեղական և միջազգային մասնագետների, գաղափարներ և ռեսուրսներ՝ Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման նպատակով։

Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին միաձայն ընտրեց խորհրդի նախագահ։

Խորհուրդը հաստատեց նաև գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման կարգը և աշխատանքը կազմակերպող խմբի կազմը և ժամկետները։

«Այս հիմնադրամը կարող է դառնալ Հայաստանում նորարարական էկոհամակարգի զարգացման հզոր մի գործիք, որը թույլ կտա մեկտեղել մեր ջանքերը երկարաժամկետ զարգացման ծրագրերի մշակման գործում՝ օգտագործելով Հայաստանի և Սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել խորհրդի նախագահի պաշտոնը և շնորհակալ եմ վստահության համար», – նշել է Հակոբ Արշակյանը իր ընտրությունից հետո։

Հիմնադրամն առաջիկա ամիսներին կանցնի իր առաջին տարվա ռազմավարական առաջնահերթությունների իրագործմանը՝ սկսելով գործադիր տնօրենի մրցույթից, կազմակերպչական կառույցների ձևավորումից և ռազմավարական զարգացման ծրագրերի նախապատրաստումից։