Տեխասում առնվազն 24 մարդ է մահացել աղետալի ջրհեղեղի հետևանքով․ ևս 25 մարդ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
Բոլորը

ԱՄՆ Տեխաս նահանգում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 24 մարդ է մահացել։ Մահացածների թվում երեխաներ կան, հաղորդում է ABC News-ը։

Ըստ The New York Times-ի՝ ևս 25 մարդ անհետ կորած է։ ABC News-ը  նաև հայտնում է, որ տարածքում գտնվող աղջիկների համար նախատեսված քրիստոնեական ամառային ճամբարի՝ Camp Mystic-ի մասնակից 23 մարդ անհետ կորած է համարվում։

Նշվում է, որ բնակիչներին փրկելու և տարհանելու համար օգտագործվել են ուղղաթիռներ և ռազմական մեքենաներ։ Ընդհանուր առմամբ, արտակարգ ծառայությունները փրկել են 237 մարդու կյանք։ Այս մասին հաղորդել է նահանգի Ազգային գվարդիայի ղեկավար Թոմաս Սալզերը։

Տեխասի արտակարգ իրավիճակների կառավարման ղեկավար Նիմ Քիդը նշել է, որ օդերևութաբանական ծառայությունը անձրև էր կանխատեսել, որը, սակայն, իրական պատկերը չէր կանխորոշել։

Տեխասում ջրհեղեղները պարբերաբար են տեղի ունենում և համարվում են նահանգի ավերիչ բնական աղետներից մեկը։ Օրինակ՝ 2022 թվականի օգոստոսին Տեխաս նահանգի Դալաս-Ֆորտ Ուորթ քաղաքում ուժեղ անձրևները ջրհեղեղի էին ենթարկել փողոցներ,  ավերվել էին տներ և անսարքության վերածվել մեքենաներ։  Այդ ժամանակ մահացել էր 60-ամյա մի կին։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի