Բաքվի դատարանում կրկին, իբր, հայերի կողմից գերեվարված ադրբեջանցիներ են ցուցմունքներ տվել

Լուրեր

30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
Բոլորը

Արցախի նախկին նախագահների ու այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական նիստ է Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել։ Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` դատավարության ընթացքում ցուցմունքներ են տվել, իբրև թե, «Հայաստանի կողմից նախկինում օկուպացված Ադրբեջանի տարածքներում գերի և պատանդ վերցված անձինք, ինչպես նաև հայ զինծառայողների կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորված և այլ վնասվածքներ ստացած անձինք»։

«Տուժողներից» Բախտիյար Մագոմեդ օղլու Գուլիևը իր ցուցմունքում նշել է, թե «1993 թվականի մարտի 31-ին Քարվաճառի շրջանի օկուպացիայի կապակցությամբ նրա, իր ընտանիքի անդամների և այլ քաղաքացիական անձանց վրա կրակ են բացել հայկական Զինված ուժերը՝  «Թունել» կոչվող տարածքը լքելիս» ։

Արդյունքում մահացել է նրա եղբայրը՝ Իսլամ Գուլիևը։ Նա վիրավորվել է ձախ ազդրից։ Հայ զինվորները նրանց, իբր, պատանդ են վերցրել և սկզբում տարել Մարտակերտի շրջան, ապա՝ Ստեփանակերտ։ Նշվում է, թե պատանդ եղած ժամանակ նրանց խոշտանգել են։

«Ես վիրավոր էի, երբ ինձ պատանդ վերցրին։ Նրանք սառը ջուր լցրին վերքիս վրա՝ արյունահոսությունը դադարեցնելու համար։ Ես 7 ամիս պատանդ էի։ Նրանք մեզ հետ անմարդկային էին վարվում»,- ասել է նա։

«Տուժողը» գերությունից ազատ է արձակվել 1993 թվականի սեպտեմբերի 22-ին և փոխանցվել ադրբեջանական կողմին։

Պետական մեղադրող Ֆուադ Մուսաևի հարցերին ի պատասխան՝ նա նշել է, թե, իբր, «Քարվաճառի օկուպացիայի ժամանակ իրեն միջանցք չի տրամադրվել տարածքը լքելու համար»։

Տարբեր «տուժողներ» են ցուցմունքներ տվել, շատերը կապված Քարվաճառի գրավման իրադարձությունների հետ։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Հավելենք, որ նախօրեի նիստում կրկին «հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցիներն էին ցուցմունքներ տվել»։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի