Ինչպես պետք է Փաշինյանը հեռացնի Գարեգին Բ-ին․ Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ կլինե՞ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
14.02.2026 | 21:32
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները կբացվեն փուլ առ փուլ․ Ռաուֆ Աղամիրզաև
14.02.2026 | 21:25
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
14.02.2026 | 20:05
«Տոտենհեմը» նոր գլխավոր մարզիչ ունի
14.02.2026 | 19:42
Հայ և ադրբեջանցի մասնագետները քննարկել են խաղաղության օրակարգի իրագործումն ու վստահության ամրապնդման քայլերը
14.02.2026 | 19:27
Ալեքսեյ Նավալնիի բիոնյութում Էպիբատիդին է հայտնաբերվել. փորձագետները հաստատում են թունավորումը
14.02.2026 | 19:27
Բրազիլիան առաջին ոսկե մեդալը նվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:15
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի են
14.02.2026 | 19:13
Ինչ կլինի, եթե հայ հասարակությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:00
Մշակույթը տմբլըտաշ երգ ու պարը չի, դրանից սկսվում է վերելքն ու խաղաղությունը. Հայկ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:50
Կամաց-կամաց կհասնենք նրան, որ երկու հասարակությունները լինեն ինտենսիվ երկխոսության մեջ. Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:40
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը.ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:29
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը. ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:13
Կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել, արգելվել է ելքը երկրից. Զոհրաբյան. ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

«Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ»,- լուսադեմին գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ըստ ամենայնի, սա պատասխան է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի երեկվա ելույթին։

«Հայաստանի մէջ եղածը քաղաքական պառակտում է։ Հետեւաբար, այն ձայնը, որ բոլոր ձայները պիտի լռեցնէ, Հայաստանի ժողովուրդն է։ Իրենց քուէներով պիտի երթան եւ պիտի որոշեն, թէ այս քաղաքականութեան նեցուկ կը կանգնի՞ն, թէ ոչ։ Մեր համեստ առաջարկը արտակարգ ընտրութիւններուն երթալն է, թերեւս, որպէսզի ամէն մարդ իր ապագան տեսնէ»,- հայտարարել է Պոլսո հայոց պատրիարքը։

Արդեն շուրջ մեկ ամիս ձգվող Փաշինյան-Մայր Աթոռ հեռակա հակամարտության ընթացքում վարչապետը պարբերաբար է բարձրացնում հարցը, որ հայ առաքելական եկեղեցին այլ կաթողիկոս պետք է ունենա։ Այստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է իշխանությունը փոխի Ամենայն հայոց կաթողիկոսին։

Իշխող ուժը, փաստացի, ուղիղ չի պատասխանում հարցին՝ ի՞նչ մեխանիզմներով է կաթողիկոսին հեռացնելու գործընթաց սկսելու, եթե պետությունն ու եկեղեցին, ըստ օրենսդրության, անջատ են։ Կրոնագետ Վարդան Խաչատրյանը պնդում է՝ որևէ լծակ իշխանությունը չունի։

Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը։ Ըստ Կանոնադրության՝ Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներն են՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսները, թեմերի առաջնորդները, Հայրապետական պատվիրակները կամ նրանց տեղապահները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, չորսական ներկայացուցիչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, նույնքան՝ Երուսաղեմի և Կ.Պոլսի պատրիարքություններից: Ստացվում է, որ Փաշինյանի ուրվագծած գործընթացը կարող է տեղի ունենալ, եթե բարձրաստիճան հոգևորականներն իրենք նախաձեռնեն դա։

Շաբաթներ առաջ Փաշինյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասով առաջարկեց համակարգող խումբ ստեղծել։ 

Կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտի միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանն ընդգծում է՝ նման լիազորություն երկրի ղեկավարը չունի։

Փաշինյանի և Մայր Աթոռի հարաբերությունները սրվեցին 44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ եկեղեցին պահանջեց վարչապետի հրաժարականը։ Այսօր նոր գրառմամբ այդ մասին հիշեցրեց նաև Փաշինյանը՝ հավելելով՝ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։ 

Եվ նորից հարց է առաջանում՝ ի՞նչ ճանապարհով պետք է Գարեգին Բ-ն հեռանա։ Ընդդիմության ներկայացուցիչը նշում է՝ ամեն ինչ կարելի է սպասել իշխանությունից։

Թեմայի շուրջ Փաշինյանի՝ գրեթե ամենօրյա ռեժիմով գրառումներին Մայր Աթոռն արձագանքում է հայտարարություններով և առանձին հոգևորականների մեկնաբանություններով։ 

Կաթողիկոսի արտահերթ ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի գրառման մասով Factor TV-ն այսօր հարց ուղղեց հոգևոր կառույցին, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզապես նշեց՝ չեն մեկնաբանում։ Որպես կաթողիկոսի՝ աթոռը թողնելու գլխավոր պատճառ Փաշինյանը նշում է Գարեգին Բ-ի կողմից կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտումը։ Մայր Աթոռը վարչապետի այս պնդման մասով մինչ օրս որևէ մեկնաբանություն չի տվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան