ՀԷՑ-ը կվերադարձվի պետությանը․ անվտանգությո՞ւնը կաճի, թե՞ սակագինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԷՑ-ը շուտով կդառնա պետական․ ԱԺ-ն այսօր ամբողջությամբ ընդունեց   «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը։ Այն ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Մինչ քվեարկությունը իշխանությունն ու ընդդիմությունը մրցում էին ՀԷՑ-ի ազգայնացման օգտին և դեմ փաստարկներով։

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախագծի հիմնական զեկուցող, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ օրենսդրական փաթեթը պատշաճ հանրային քննարկման չի դրվել, և ինչպե՞ս է իշխող ուժը տեսնում Սահմանադրության, միջազգային պարտավորությունների և ՀՀ պետության վրա ֆինանսական ու ներդրումային ռիսկերի հետ կապված խնդրի լուծումը։

ՀԷՑ-ի թեման ավելի ակտիվ քննարկվեց մի քանի օր առաջ՝ «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման արարողության ընթացքում գրանցված հոսանքազրկման համատեքստում։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այս մասին։ 

Այս օրերին ակտիվ քննարկվում էր նաև Մայր Աթոռում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ ծավալվող իրադարձությունների ժամանակ Երևանի մոտ 40 տոկոսի հոսանքազրկումը։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը Factor TV-ի տաղավարում պնդեց՝ երկու հոսանքազրկումն էլ ՀԷՑ-ի տիրույթում չեն եղել։ 

Factor TV-ն փորձեց մեկնաբանության ստանալ Բարձրավոլտ էլեկտրացանցեր (ԲԷՑ) ՓԲԸ-ից, սակայն մեր զանգերн անպատասխան մնացին, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ ԲԷՑ-ը պաշտոնապես դեռևս չի արձագանքել ՀԷՑ-ի կողմից հնչող մեղադրանքներին։ 

Մինչ այդ, Դավիթ Ղազինյանը պնդում է՝ ՀԷՑ-ի ազգայնացումը բացասաբար կանդրադառնա սպառողի վրա։ 

Օրենսդրական փոփոխությունների փաթեթն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց հետո։ Թե ինչ մեխանիզմով է իրականացվելու ՀԷՑ-ի պետականացումը, իշխանությունն առայժմ մանրամասներ չի բացահայտում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան